Լենա Նազարյանը չգիտի՞ թե միտումնավոր ճիշտը չի՞ ասում. Արփինե Հովհաննիսյան

«Խոպանչիներին հարկելու» գաղափարը շարունակում է քաղաքական դաշտում մնալ քննարկվող ակտուալ թեմաներից մեկը, որի շուրջ սոցցանցերում ակտիվ դերակատարները՝ ի դեմս իշխանությունների եւ ընդդիմության՝ ՀՀԿ գործիչները հնչեցնում են միմյանց ուղղված քննադատություններ։ Այսպես՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հակադարձել է «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանին, ով ֆեյսբուքյան իր էջում «հիշեցրել էր» նրա՝ երեք «Դեռևս 2015 թվականին Ազգային Ժողովը «Եկամտային հարկի մասին» օրենքնում ընդունեց լրացում, որով 13 տոկոս եկամտային հարկ սահմանեց այն վարձու աշխատողների համար, որոնք իրենց գործատուների հետ կնքած պայմանագրով աշխատում են ՀՀ սահմաններից դուրս և իրականացնում են շինաշխատանքներ: Այս լրացմանը, ի դեպ, կողմ է քվեարկել նաև տիկին Աիփինե Հովհաննիսյանը, որը հիմա անթույլատրելի է համարում խոցելի խավի հարկումը: տարի առաջ կատարված քվեարկության մասին»,- ասել է Լենա Նազարյանը։ Ի պատասխան Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ թերեւս շատ բան կա հիշեցնելու Լ.Նազարյանին։ «Ուրեմն այս տիկինը և իրենց կառավարությունը հերիք չի մարդկանց մեղադրեցին չաշխատելու մեջ, հիմա էլ մեղադրում են լավ չհասկանալու մեջ: Այսինքն արտագնա աշխատանքի մեկնածները չգիտե՞՞ն, որ հարկ են վճարում: Փաստորեն, տիկին Նազարյանը փաստել է, որ ես կողմ եմ քվեարկել ինչ որ նախագծի, որը իր կարծիքով արտագնա աշխատանքի հետ կապ ունի: ( երևի, քանի որ մի քանի լրատվամիջոցների վերնագրերում այդպես է նշված): Ես կողմ եմ քվեարկել այն նախագծին, որը նախատեսում է, որ եթե Կառավարությունը կհաստատի նվազագույնը 40 մլրդ գումարով ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ծրագիր, ու դրա արդյունքում որպես պարտադիր պայման ՀՀ-ում կհիմնվի ընկերություն, որի աշխատողները կգրանցվեն Հայաստանի Հանրապետությունում, բայց դե ֆակտո կաշխատեն արտերկրում, գործատուի կողմից կհարկվեն 13%-ով: Տեղեկացնեմ տիկին Նազարյանին, որ այս պահի դրությամբ այս ծրագրերի շրջանակներում գրանցվածները հիմնականում օտարերկրացիներ են, որոնք իրեն եկամուտներից վճարում են կատարում ՀՀ պետական բյուջե: Ի դեպ տիկին Նազարյան ձեր կառավարությունը այս արտոնությունը 2018 թվականի հունիսին կատարված փոփոխության ուժով պահպանելու է մինչև 2022 թվականը: Հուսով եմ `պարզ է: Ի դեպ` ո՛չ վարչապետի ո՛չ էլ ՊԵԿ ղեկավարի մակարդակով չհերքվեց, որ քննարկվում է հայտարարագրումը: Դա արվում է նաև այն «չաշխատող» ( ըստ վարչապետի) ու նպաստ ստացող մարդկանց պատասխանատվության սպառնալիքի ուժով նպաստից զրկելու համար: Մարդիկ կասեն ինչ ունեն , պետությունն էլ հանգիստ կզրկի նպաստից: Դե ինչ` հերթով կասեմ էլ ինչ վտանգներ ունի ընդհանուր հայտարարագրումը»,- նշված է Ա.Հովհաննիսյանի գրառման մեջ:

դիտվել է 173 անգամ
Լրահոս
Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը Արտակարգ դեպք Արարատի մարզում Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը Իրանի դեմ գործողության ժամանակ ոչնչացվել է Իրանի 48 առաջնորդ. Թրամփ Թրամփը պնդում է, թե Իրանի ղեկավարները սկսել են բանակցել После угроз Трампа она сама была готова продать порты консорциуму BlackRock... По Ирану был нанесён обезглавливающий удар Հրատապ․ Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ուժեղացնել Իրանի վրա հարվածները․ Նեթանյահու Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին. Արթուր Խաչիկյան Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ Գոնե ինչ-որ մեկը գիտակցու՞մ է․ եթե հիմա TRIPP-ը կառուցված լիներ, իրանական հրթիռները այժմ Սյունիքին էլ էին հարվածելու Իրանի հարևան բոլոր երկրները՝ բացի Հայսատանից, ներգրավված են դիվանագիտական և քաղաքական խորհրդակցությունների գործընթացում Պաշտոնյաները համակարգված կերպով օգտագործում են դատական համակարգը՝ լրատվամիջոցների վրա ֆինանսական ճնշում գործադրելու համար Հորդորում են Հայաստանի տարածքով լքել Իրանը Հոգեբանը վերլուծում է Աննա Հակոբյանի հեռանալն ու նրա պահվածքը Շտապ․ Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ Հրատապ․ սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Իրանի նախագահը սպառնում է և խոստանում՝ հիասթափեցնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am