«Պարտությունն» անցանկալի է ՀՀ իշխանությունների համար. Ալեքսանդր Ռար

«168 Ժամ» թերթի հետ զրույցում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Ռիժկովը, անդրադառնալով դեկտեմբերի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովին սպասվող քննարկումներին, ասել է. «Ե՛վ Փաշինյանի, և՛ Լուկաշենկոյի համար այս հարցը վերածվել է սկզբունքային հարցի: Երկու կողմն էլ մինչև վերջ պայքարելու են պաշտոնի համար, քանի որ հասել են այն փուլին, երբ հետընթացը լուրջ զիջում և թուլության նշան կդիտարկվի, որն անթույլատրելի է թե՛ Լուկաշենկոյի նման քաղաքական գործչի համար, թե՛ հեղափոխությամբ իշխանության եկած և այլ որակի արտաքին քաղաքականություն խոստացող Փաշինյանի համար: Բնական է, որ դեկտեմբերի 6-ին` սպասվող խորհրդարանական ընտրությունների շեմին, Փաշինյանը կցանկանար Սանկտ Պետերբուրգում հասնել գլխավոր քարտուղարի պաշտոնին, որը հավելյալ դիվիդենտներ կհաղորդեր իր քաղաքական թիմի վարկանիշին: Իսկ հակառակ զարգացումն այսքան վստահեցումներից հետո, թե այդ պաշտոնը պետք է ՀՀ-ինը լինի, լուրջ բացասական ուշադրության է արժանանալու Հայաստանում»: Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարի կարծիքով՝ ընտրությունների շեմին արտաքին քաղաքական նման մեծ հնչեղություն ձեռք բերած խնդրի շուրջ հայկական կողմի «պարտությունն» անցանկալի է ՀՀ իշխանությունների համար: «Ես ակնկալում եմ դեկտեմբերի 6-ին կամ հարցի հետաձգում, կամ Վալերի Սեմերիկովի թեկնածության շուրջ կոնսենսուս, քանի որ հայկական կողմի պահանջի շուրջ կոնսենսուսի բացակայությունն այս փուլում խնդիր է դիտարկվելու Հայաստանի կողմից, և խնդիր է դառնալու ՀՀ իշխանությունների համար, որոնց հետ ՀԱՊԿ անդամ երկրները դեռ, ամենայն հավանականությամբ, պետք է աշխատեն, ուստի պետք է ձգտեն հարթել այն լարվածությունը, որն առաջացել է», - ասել է նա»: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ»-ի՝այսօրվա համարում:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ» Հերթական դեմարշը հոգևոր դասի դեմ․ «Հրապարակ» Ի՞նչ է կատարվում ինստիտուտում․ անձնակազմը հեռանում է․ «Հրապարակ» Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանության՝ պատմական ճշմարտությունը․ Հունաստանի ՊՆ նախարար Վատիկանի գաղտնի արխիվից Մայր աթոռը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, և ոչ երբեք հայ ժողովրդի․ Սաղաթելյան Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am