Փաշինյանը խախտո՞ւմ է թույլ տվել. ՀՀԿ-ականներն ընկել են իրենց փորած փոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերն ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերից մի քանիսը փորձում է ներկայացնել որպես վարչական ռեսուրսի չարաշահմամբ նախընտրական քարոզչությամբ զբաղվել: Նման մեղադրանքներ հնչեցրել են ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Մենք» դաշինքը: Ընդ որում` ՀՀԿ-ն այս կապակցությամբ հատուկ հայտարարություն էր տարածել` միայն թե հղում անելով ոչ թե ՀՀ Ընտրական օրենսգրքին (որն, ի դեպ, սահմանադրական օրենք է), այլ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական փաստաթղթերին: Սա, թերևս, պատահական չէ. ՀՀ ԸՕ-ն, որ ընդունվել է ՀՀԿ իշխանության տարիներին, նման դեպքերում սահմանափակումներ չի նախատեսում: Ավելին, ԸՕ 4-րդ գլխի 19-րդ հոդվածը շարադրված է այսպես. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»: Ասել է թե` ՀՀԿ-ականներն ընկել են իրենց իսկ փորած փոսը. ժամանակին նրանք ԸՕ-ում նման դրույթ էին ներառել նման դեպքերում իրենք իրենց ապահովագրելու համար: Բայց հիմա` իշխանափոխությունից հետո, դժգոհում են, ավելին` մատնանշում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական փաստաթղթերը, որոնք, ի դեպ, ընդունվել են հենց իրենց դեմ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից պարզել` արդյոք Նիկոլ Փաշինյանը և իր թիմը խախտո՞ւմ են թույլ տվել: «ԱԺ ընտրությունների համար նախընտրական քարոզչությունը մեկնարկում է նոյեմբերի 26-ին և ավարտվում դեկտեմբերի 7-ին: Հետևաբար բոլոր կանոնակարգումները, որոնք վերաբերում են նախընտրական քարոզչությանը, կիրառելի են միայն նշված ժամանակահատվածի շրջանակում»,- նշեց նա` հավելելով,- «ԿԸՀ-ն վերահսկողություն է իրականացնում նախընտրական քարոզչության իրականացման պահպանման առումով: Այդ ժամանակահատվածը նշեցի արդեն: Կանոնակարգումները կիրառելի են միայն այդ ժամանակահատվածի համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը Արտակարգ դեպք Արարատի մարզում Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը Իրանի դեմ գործողության ժամանակ ոչնչացվել է Իրանի 48 առաջնորդ. Թրամփ Թրամփը պնդում է, թե Իրանի ղեկավարները սկսել են բանակցել После угроз Трампа она сама была готова продать порты консорциуму BlackRock... По Ирану был нанесён обезглавливающий удар Հրատապ․ Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ուժեղացնել Իրանի վրա հարվածները․ Նեթանյահու Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին. Արթուր Խաչիկյան Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ Գոնե ինչ-որ մեկը գիտակցու՞մ է․ եթե հիմա TRIPP-ը կառուցված լիներ, իրանական հրթիռները այժմ Սյունիքին էլ էին հարվածելու Իրանի հարևան բոլոր երկրները՝ բացի Հայսատանից, ներգրավված են դիվանագիտական և քաղաքական խորհրդակցությունների գործընթացում Պաշտոնյաները համակարգված կերպով օգտագործում են դատական համակարգը՝ լրատվամիջոցների վրա ֆինանսական ճնշում գործադրելու համար Հորդորում են Հայաստանի տարածքով լքել Իրանը Հոգեբանը վերլուծում է Աննա Հակոբյանի հեռանալն ու նրա պահվածքը Շտապ․ Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ Հրատապ․ սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Իրանի նախագահը սպառնում է և խոստանում՝ հիասթափեցնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am