Հենրիխ Մխիթարյանի մայրը տղայի հարսանիքի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի օրը դեռ որոշված չէ: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց նրա մայրը՝ Մարինա Թաշչյանը: Նշանադրության լուրերը նա ուղղակիորեն չհաստատեց. «Դե գրել են, երեւի ճիշտ են գրել»,- նշեց նա, իսկ հարսանիքի օրվա մասին մանրամասներ չասաց: