Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով ներքաղաքական հարցերից, մասնավորպես պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Փաշինյանի` Գեղարքունիք կատարած այցը կարող ենք քարոզարշավ համարել, ապտասխանեց, թե արվել են արտահայտություններ, որոնք կարող ենք համարել քարոզ:
«Այո՛, այդ այցելության ընթացքում եղել են, հնչել են արտահայտություններ, որոնք քարոզ են նշանակում, մասնավորապես` այս պահը` ձայն պետք է տաք մեզ, որպեսզի մենք շարունակենք այն, ինչ սկսել ենք, ավարտին հասցնենք Ազգային ժողովի ձևավորման գործընթացը։ Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ ձայն պետք է տան Նիկոլ Փաշինյանի ուժին։ Քարոզչությունն էլ ո՞նց է լինում»,- ասաց պատգամավորը:
Ռուստամյանի խոսքով` ԿԸՀ-ն պարտավոր է արձագանքել այդ ամենին։
Դիտարկմանը` իշխանությունն ասում է, որ աշխատանքային ժամին մարզային այցելություն է կատարել, նա արձագանքեց. «Երբ Փաշինյանն ընդդիմություն էր, նույն բանն ասում էր մյուս վարչապետերի մասին, որոնք այցելում էին մարզեր, ու նրանք էլ նույն ձևով պատասխանում էին։ Այս ամենը դեժավյու է դառնում ինձ համար. գալիս են իշխանության ու սկսում նույն բառապաշարն օգտագործել, ինչ նախկին իշխանություններն էին օգտագործում։ Մի քիչ գոնե դրանից զգուշանան, որովհետև այդ նույն պարզաբանումները լսել ենք նախորդ վարչապետերից»։
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը