Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Գեղարքունիքի մարզում

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հարձակում է տեղի ունեցել Դդմաշեն գյուղի 8-րդ փողոցի 3-րդ փակուղու 5-րդ տան վրա և այնտեղ մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ մի քանի ոստիկանության ծառայողներով։ Արդեն տեղում նույն տան բնակիչ՝ 57-ամյա Հակոբ Ստեփանյանը ոստիկաններին հայտնել է, որ իր տան վրա են հարձակվել նույն գյուղի բնակիչներ՝ 59-ամյա Սամվել Հայրապետյանը և 29-ամյա Անդրանիկ Հայրապետյանը։, ովքեր կոտրել են տան ապակիները, վնասել են ներսի գույքը և ծեծի ենթարկել իրեն, որից հետո սպառնացել են, որ իրեն և ընտանիքի անդամներին կամ սպանելու են կամ վառելու են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. և Ա. Հայրապետյանները հայր ու որդի են, իսկ պատճառը կայանում է նրանում, որ վերջիններս իրենց տղայի ողբերգական ավտովթարի հետևանքով մահվան մեջ մեղադրում են Հ. Ստեփանյանի տղային։ Նրանք կասկածում են, որ իրենց տղան մահացել է Հ. Ստեփանյանի տղայի պատճառով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սևանի ոստիկանները փորձել են կասկածյալներին հրավիրել Ոստիկանություն, սակայն նրանց նկատմամբ դիմադրություն են ցուցաբերել, անգամ հարձակվել ու վնասել են ոստիկանության ծառայողական ավտոմեքենան՝ մեքենայի վրա լցնելով նաև բենզին։ Արդեն իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել ու մարզի ոստիկանապետ Արթուր Շմավոնյանի որոշմամբ Հ. Ստեփանյանի տանը Սևանի ոստիկանության պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ հսկողություն է իրականացվում։ Դդմաշեն գյուղի բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսելուց, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Ավտովթարի հետևանքով մահացածն ու Հ. Ստեփանյանի տղան մանկության ընկերներ են եղել։ Մահացածի ծննդյան օրը մեքենայով փորձել են գնումներ կատարել, սակայն մահացածի Mercedes-ը խոտանվել է և կանչել է իր մանկության ընկերոջը, ով էլ ճոպանով մեքենան փորձել է քաշել։ Հասնելով ինչ-որ ճանապարհահատված՝ շրջադարձի ժամանակ ավտոմեքենան կողաշրջվել է, ինչն էլ դարձել է ողբերգական ավտովթարի պատճառ։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ երբեմնի մանկության ընկերները կդառնան ոխերիմ թշնամի։ Նման դեպք օրեր առաջ էլ է եղել։ Մտածեցինք՝ կսպասեն, մինչև փորձաքննության պատասխանը կստանան, սակայն մահացածի հարազատները գյուղում ասում են, որ միևնույն է՝ իրենք չեն հավատում ոչ մի փորձաքննության, ու իրենք մինչև վրեժ չլուծեն, չեն հանգստանա։ Մենք ցավում ենք ողբերգական ավտովթարի համար, բայց նաև ուզում ենք՝ էդ անտեր փորձագետները օր առաջ փորձաքննության արդյունքները հրապարակեն, որ մարդիկ ի վերջո հասկանան, թե ինչն է եղել վթարի պատճառը»։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր 2 հակառակ կողմերին է հանդիպել Սևանի ոստիկանապետ Ս. Ջանիկյանը, սակայն ինչ հայտարարի են եկել, դեռևս պարզ չէ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում էլ Հ. Ստեփանյանն ու նրա որդին, ինչպես նաև ևս մեկ հոգի, ով հայտարարում էր, որ ինքը ևս երեկ տուժել է, ասում էին. «Եթե իրավապահները միջոցներ չձեռնարկեն, իսկ փորձագետներն էլ չարագացնեն ավտովթարի եզրակացության հրապարակումը, ապա ստիպված հանցագործ ենք դառնալու։ Եթե դարձյալ հարձակվեն մեր տան վրա, դիմելու ենք ինքնապաշտպանության, իսկ ինքնապաշտպանության մեջ մտնում է նաև դանակով խփելը։ Եթե մեզ խփելու են, չենք թողնի՝ բանը հասնի դրան. մենք կխփենք»։ Հայրն էլ ասում էր. «Ողբերգական դեպքն իմանալուց հետո վերադարձել եմ գյուղ ու անկեղծ ցավ ապրելով՝ ցանկացել եմ ցավակցություններս հայտնել, սակայն նրանք անդրդվելի են։ Նրանք միայն մի բան են ասում, որ պետք է մեր ընտանիքը վերացնեն, մեր տուն ու տեղը վառեն»։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 24-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Դդմաշեն գյուղի բնակիչ, 28-ամյա Սևակ Հայրապետյանը Սևան քաղաքից դեպի Ծաղկունք գյուղ տանող ճանապարհին՝ Սևանի հոգեբուժական հիվանդանոցի հարևանությամբ, իր վարած Mercedes մակնիշի 18 OS 250 ավտոմեքենայով, դեռևս անհայտ պատճառներով, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Վարորդը, ում ավտոմեքենայի տակից դուրս էին բերել քաղաքացիները տեղում մահացել էր: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: / Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ» Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանության՝ պատմական ճշմարտությունը․ Հունաստանի ՊՆ նախարար Վատիկանի գաղտնի արխիվից Մայր աթոռը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, և ոչ երբեք հայ ժողովրդի․ Սաղաթելյան Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am