Ինչ ա գողականները մա՞րդ չեն.Եկել են Նոր տարի անեն

Այս օրերին քննարկման բոլոր հնարավոր վայրերում` քաղաքական կուլիսներում, տոնական սեղանների շուրջ հանրությունը քննարկում է ոչ այնքան Հայաստանում ահագնացող գրիպի համաճարակի հարցը, այլ գողականների` քրեական հեղինակությունների, «օրենքով գողերի»Հայաստան այցն ու իշխանավորների հետ հանդիպումները, բարձ ընդունելության արժանանալու իրողությունը: Ինչպես հայտնի է այս տարեմուտին Հայաստան ժամանեց «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը, որն ըստ լրատվամիջոցների նախընտրեց հանգիստն անցկացնել Ծաղկաձորում: Նրան դիմավորել են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ինչպես նաև «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանը: Նրա հետ Հայաստան են ժամանել նաև մի քանի այլ «օրենքով գողեր»: Վերջիններիս Հայաստան ժամանման նպատակը նույնպես ամանորյա հանգիստն է: Մենք տեղեկություն էինք հրապարակել, որ «Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը հանդիպել է նաև ՀՀ առաջին դեմքերի հետ: Այն, որ Հայաստանում գողականները վաղուց դարձել են իշխանություն, իշխանության ներկայացուցիչներն էլ` գողական, որեւէ մեկի համար նորություն չա: Այնպես որ, ամենաստորին հարթության գողականն ավելի ազդեցիկ է, քան ամենավերին մակարդակի պաշտոնյան, եւ ճիշտ հակառակը` ամենավերին հարթության պաշտոնյան ազդեցիկ է այնքանով, որքանով վայելում է գողականների հիերարխիայի հովանավորչությունը: Հայաստանում արդեն ավելի քան տասը տարի գողականներն ապահովում են իշխանության պահպանումը եւ վերարտադրությունը, իշխանությունն ապահովում է գողականների անպատժելիությունը: Եթե հիշում եք անցած տարի էլ օրենքով գողերն աննախադեպ հավաք անցկացրեցին Հայաստանում: Մոտ տաս տասնյակ գողեր Հայաստանի իշխանությունների ապահով հովանու ներքո ժամանեցին Հայաստան ու մեծ «սխոդկա» անցկացրեցին Հայաստանում: Ոստիկանությունը ոչ միայն չխոչընդոտեց գողականների հավաքը, այլ գրեթե արդարացրեց՝ պարզաբանելով, որ ցանկացած մեկը կարող է Հայաստան ժամանել: Հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը նույնիսկ զարմանում է, որ մեզ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները կարող են բարձ ընդունելության արժանացնել «օրենքով գողերին» եւ հանդիպումներ ունենալ նրանց հետ.«Ինչ ա գողականները մարդ չեն» մեր հարցից միանգամից վրդովվեց Առաքել Մովսիսյանը: Նա չնայած Հայաստանում չէ, ինչպես ինքն ասաց ու «շատ բան» տեղյակ չէ, բայց դա չխանգարեց, որպեսզի պատգամավորը իր պաշտպանության տակ առնի քրեական հեղինակություններին.«Իրանց երկիրն ա, եթե հայեր են, իրանց երկիրն ա, կարան գան էլ էթան էլ, ինչի՞ մասին ա խոսքը: Գողականն էլ մարդ ա, գողականը որն ա՞, իրա հայրենիքը մարդ իրավունք չունի՞ գալու» զայրացավ Ազգային ժողովի պատգամավորը: Մեր հաջորդ հարցին, բայց ՀՀ բարձրաստիճան իշխանավորները ինչու՞ պիտի հանդիպեն գողականներին.«Ես ձեզ կասեմ ավելին՝ հայը հայի հետ է հանդիպել, ինչ կապ ունի՞ գողական է, թե գողական չի: Խի չի լինո՞ւմ, որ պաշտոնյան պաշտոնյա ա, բայց հասարակ մարդկանց, իր ընկերների հետ է հանդիպում: Խի չի՞ կարա հանդիպի՞, ես չգիտեմ ով է հանդիպել, բայց ինչի՞ մասին է խոսքը, այ մարդ, եկել են իրանց հարազատների հետ Նոր տարի անեն»: Անի Սահակյան

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվեց Անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները. Դանիելյան «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է» Այս երեք տարիների ընթացքում Ռուբենը շարունակում է պայքարել հանուն հայկական արժանապատվության․ Առաքելյան «Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան «Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից Հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am