Ամանորի տոներին ցրտից 14 մարդ է մահացել
Լեհաստանում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ցրտահարությունից 14 մահ է արձանագրվել: Ինչպես տեղեկացնում են լեհական լրատվամիջոցները, այս օրերին Լեհաստանում ջերմաստիճանը նվազել է մինչեւ 20 աստիճան ցուրտ, ցերեկը ջերմաստիճանը եղել է -12 աստիճան: Հիմնականում մահացել են անտուն քաղաքացիներ, որոնք փողոցում էին գիշերում:
