Հայտնի են 25 - ամյա հայ երիտասարդի մահվան մանրամասները
Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում ինքնաթիռը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդուն: 25-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերել են Մոսկվայից Աթենք թռչող ինքնաթիռի մեկնելուց հետո: Նոյեմբերի 20-ին՝ ժամը 20.10-ին, տղամարդը ընկել է «Boeing 737»-ի անիվների տակ, ստացել մահացու վնասվածք`ինքնաթիռի շասսիի հենակին հարված ստանալուց հետո, հաղորդում է Medusa-ն` հղում անելով Ռուսաստանի Քննչական կոմիտեին: Ուղևորատար «Բոինգ-737» ինքնաթիռը թռիչքի պահին մահացու հարվածել էր Ալբերտ Եփրեմյանին: Դեպքի վայրում հայտնաբերվել են մահացածի մարմնի մասերը՝ մեխանիկական վնասվածքներով, ինչպես նաեւ նրա հագուստը, անձնական իրերը եւ ինքնաթիռի կտրոնը: ԱԳՆ-ից տեղեկացրին, որ Ալբերտ Եփրեմյանը Հայաստան պետք է վերադառնար, քանի որ կորցրել էր իր անձնագիրը, այդ է պատճառը նաև, որ օգտագործել էր դեպի Հայաստան վերադարձի վկայական:
