«Մենք պե՞տք ա երկու Ռամիլ Սաֆարով վերադարձնենք Ադրբեջան». Ն. Փաշինյան (video)

Օրեր շարունակ Բերդավան գյուղի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում` իշխանություններից պահանջելով բանակցել և ետ վերադարձնել Բերդավանի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանին, որը չորս ամիս է արդեն՝ Ադրբեջանում գերության մեջ է։ Ինչպես տեղեկացրել էինք, բերդավանցիները, իրենց խնդրի լուծման պահանջով, փակել էին գյուղի ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս առիթով ասաց. «Ես դիմումը ստացել եմ, որ իրենք հանդիպում են ակնկալում և հանձնարարել եմ արդեն, որ այդ հանդիպումը կազմակերպեն: Այդ հարցը երբեք էլ մեր ուշադրությունից դուրս չի եղել. կինս երկու անգամ այցելել է այդ ընտանիքին: Այն օրվա ակցիան, ճիշտն ասած՝ հարց առաջացրեց ինձ մոտ և էդ հարցը հետևյալն էր` ո՞ւմ դեմ էր ուղղված այդ ակցիան: Եթե դա Ադրբեջանի իշխանության գործողությունների դեմ էր, ինչո՞ւ է այդ դեպքում փակվում էն ճանապարհը, որի փակումը Ադրբեջանի ստրատեգիական նպատակներից մեկն էր: Եթե այդ ակցիան մեր դեմ էր` նրա համար, որ մենք բավարար ուշադրություն չենք դարձնում խնդրին, էդ դեպքում հարց ա ծագում` ինչո՞ւ է վարչապետի կինը երկու անգամ այցելում ընտանիքին և արդյոք մենք ունենք այդպիսի նախադեպ: Եթե խոսքը նրա մասին է, որ Հայաստանը պետք է փոխանակման կամ ետ վերադարձնելու ուղղությամբ ջանքեր գործադրի, իհարկե, պետք ա գործադրի»: Սակայն հարցեր էլի կան՝ եթե այդ ակցիան ուղղված էր նրան, որ Հայաստանը ջանքեր գործադրի Ղազարյանին վերադարձնելու կամ նրան փոխանակելու ուղղությամբ, հարց է ծագում՝ արդյո՞ք այդ պրոցեսը պետք է համապատասխանի Հայաստանի շահերին, թե՞ պետք է ամեն գնով հետ բերել նրան։ «Մենք մի հատ էլ այդպիսի իրավիճակում գտնվող տղա ունենք, որը գտնվում է գերության մեջ։ Իսկ ինչո՞ւ նրա համար ճանապարհներ չեն փակում, որովհետև նա որբանոցի երեխա՞ է, դրա համա՞ր։ Մենք այս տրամաբանությա՞մբ ենք առաջնորդվում», – հարցադրումներ արեց Փաշինյանը։ Հիշեցնենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն անհայտ պատճառներով հայտնվել է ադրբեջանական տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ»` 1984թ. ծնված Կարեն Ղազարյանին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն է:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ» Հերթական դեմարշը հոգևոր դասի դեմ․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am