ԵԱՏՄ կազմում գտնվող Բելառուսն ինչո՞ւ է ավելի էժան գնով գազ ստանում, քան Հայաստանը. պարզաբանում

Ազգային ժողովի կողմից վավերացված 2013-2014 թվականների միջպետական համաձայնագրի որոշ դրույթներ սահմանափակել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթ:Այս բոլոր դրույթները չեղարկելու հետ կապված բանակցություններ են ընթանում,- այս մասին հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը: Գարեգին Բաղրամյանը հիշեցրեց, որ գազի սակագնի 189 դոլարից 156 դոլարի իջեցման արդյունքում ձևավորվող լրացուցիչ գումարներն ամբողջությամբ պահպանվում են գազամատակարար ընկերությունում: «ԱԺ կողմից վավերացված նույն համաձայնագրի մեջ գրված է, որ 165 դոլարից 150 դոլարի իջեցման պարագայում կարող են նվազեցվել սակագները և հենց այդ չափով էլ 19 դոլարին կամ 9,3 դոլարին համարժեք դրամով գազի սակագինը նվազեցվել է 2016 թվականին: Այնուհետև ռուսական «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից նախաձեռնություն է եղել 15 դոլարի չափով նվազեցնել գազի սակագինը, ինչը տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի 1-ին: Այնուհետև նույն համաձայնագրով կա մի դրույթ, որով 2018 թվականին սահմանված սակագները պետք է պահպանվեն»,-ասաց նա:

Հարցին, թե ԵԱՏՄ կազմում գտնվող Բելառուսն ինչո՞ւ է ավելի էժան գնով գազ ստանում, քան Հայաստանը, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ Բելառուսն անմիջապես սահմանակից է Ռուսաստանի Դաշնությանը, բնականաբար, նրան մատակարարվող գազը գոնե այն մասով, որ ռուսական կողմը վճարում է որպես տարանցում Վրաստանի Հանրապետությանը, պետք է տարբերվեր Հայաստանից գանձվող գնից:
«Բանակցություններն ընթանում են այն ուղղությամբ, որ սահմանի գները լինեն համադրելի: Եթե Բելառուսին մատակարարվում է մի գնով, պետք է հաշվի առնել նաև այն տարանցման արժեքը, որը կպայմանավորվի Վրաստանի Հանրապետության հետ, և առնվազն հայկական կողմին էլ պետք է մատակարարվի այդ գնով»,- ասաց նա:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ» Հերթական դեմարշը հոգևոր դասի դեմ․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am