Ժողովրդին դաստիարակելու պապայությունը. առավելապես մուննաթով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրապարակային հռետորաբանության մեջ վերջերս առյուծի բաժինը կազմում է ոչ թե քաղաքական մրցակիցներին, այլ հասարակությանն ուղղված խոսքը: Ընդ որում, մեծամասամբ այդ խոսքն ունի առավելապես դաստիարակչական բնույթ: Հասկանալի է, որ առաջիկա ընտրություններում իշխող ուժը մեծամասնություն կազմելու առումով կենսունակ մրցակից չունի և, ըստ էության, արդեն երաշխավորել է իր հաղթանակը, ինչը հնարավորություն է տալիս անցնել հասարակության հետ երկխոսության: Բայց երկխոսության հիմքում ոչ թե ծրագրերի ու անելիքների, նոր Հայաստանի տեսլականի ներկայացումն է, այլ առավելապես մուննաթով հագեցած դաստիարակչական հռետորաբանությունը: Սրա պատճառները մի քանիսն են: Նախ, արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ հեղափոխական ահռելի սպասելիքները այլևս հնարավոր չէ բավարարել: Հետևաբար իշխանությունն ունի այդ սպասելիքների շեմը իջեցնելու կարիք: Ինչ-որ առումով սա գուցե պրագմատիկ որոշում է, եթե հաշվի առնենք, որ իրականում բազմաթիվ խնդիրներ հնարավոր չէ լուծել այն արագությամբ ու այն ծավալներով, ինչպես խոստացվել էր: Երկրորդ՝ ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանությունը վերջին ամիսների ընթացքում բախվել է բարդ խնդրի՝ հասկանալով, որ բացառապես նախկինում շրջանառվող կարծրատիպերի դեմ պայքարով հնարավոր չէ հասնել ոչ թռիչքաձև աճի, ոչ էլ որևէ բեկումնային փոփոխության: Այս գիտակցումն իր հերթին բերել է այն եզրահանգման, որ խնդիրը ժողովրդի, հասարակության մեջ է: Այն, որ հասարակությունը պետության գործուն մասնիկն է, ոչ միայն սպառող է, այլև արտադրող, բնականաբար պարզ է: Բայց հասարակությանը բացառապես ելույթների ու հայտարարությունների մակարդակով դաստիարակելու փորձերը ոչ միայն արդյունավետ չեն, այլևս, ըստ էության, փաստում են իշխանության անգործունակության մասին: Իշխանությունը հասարակությանը դաստիարակելու մի տարբերակ ունի՝ ստեղծել այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա հասարակությանը դրսևորել իր ամենալավ կողմերը: Հատ-հատ, բոլորին, երեք միլիոն հայաստանցիներին դաստիարակել չի ստացվի, բոլորին անկյուն չես կանգնեցնի: Իշխանության խնդիրը ոչ թե հասարակության տարբեր հատկանիշների վրա հղում կատարելն է, այլ հատկանիշներից ամենադրականների դրսևորման համար ուղիներ ստեղծելը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ ԱՄՆ հայերի ակցիան՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (video) Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am