Ինչու Պուտինը չի միջամտում Փաշինյանի ու Լուկաշենկոյի «բանավեճին». իրավիճակը բավականին բարդ փուլ է մտել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարը, որն օրերս հանրային տիրույթ տեղափոխվեց Հայաստանի և Բելառուսի ղեկավարների մասնակցությամբ, նոր փուլ է թևակոխում: Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հետ «անկեղծ» զրույցներից և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռակա «փոխհրաձգությունից» հետո Մինսկը հերթական տհաճ անակնկալն է մատուցում հայկական կողմին:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Մինսկը, որը Հայաստանի գործընկերն է ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, ու Բաքուն ծրագրում են պայմանագիր կնքել բելառուսական ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի առաքման մասին։ Այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Երկու առաջնորդների բանակցությունների արդյունքում ստորագրվել է հուշագիր Բելառուսի Պետական ռազմաարդյունաբերական հանձնաժողովի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև՝ սպառազինության և հակաօդային պաշտպանության տեխնիկայի առաքումների ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացման մասին։ «Կարճ ժամանակամիջոցում հուշագիրը կվերածվի Բելառուսից ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակ գնելու պայմանագրի»,- ասել է Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով` Ադրբեջանը գոհ է այս ոլորտում Բելառուսի հետ համագործակցությունից, որովհետև արտադրանքը շատ որակյալ է և արդյունավետ։ «Ուստի պատահական չէ, որ մեր երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունն ունի լավ պատմություն, մեծ ծավալներ և ընդլայնման լավ միտումներ»,- հայտարարել է Ալիևը։ 2018թ. ամռանը հայտնի էր դարձել, որ Բելառուսն Ադրբեջանին տրամադրել է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։ Սեպտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր նոր համակարգեր ստանալու մասին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այս համաձայնագրին` ասել է, որ հայկական կողմը դատապարտում է նման գործարքները, համարում է, որ դրանք ուղղված են ընդդեմ Հայաստանի շահերի, և կարծում է, որ նման գործարքները խաթարում են ՀԱՊԿ կազմակերպության բովանդակությունը։ Նա նշել է, որ Հայաստանն իր դաշնակցային պարտավորությունները լիարժեք կատարում է, ինչը, Փաշինյանի խոսքով, ցավոք, չի կարող պնդել մի շարք այլ գործընկերների դեպքում։ «Մեր խնդիրը շատ հստակ է՝ ունենալ այս հստակեցումները և նոր բովանդակություն հաղորդել ՀԱՊԿ-ին՝ փոխադարձ հարաբերությունները և պարտավորությունները ճշտելու, և փոխադարձաբար կանխատեսել քաղաքականությունը»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը։ 168 ժամի հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ առճակատումը շատ ավելի է սրվում, քան մի շարք փորձագետներ և քաղաքական գործիչներ կարող էին կանխատեսել: Ըստ նրա, շատ հավանական է, որ դեկտեմբերի 6-ին ևս ՀԱՊԿ-ի շրջանակում գործընկեր համարվող երկրները չկարողանան գալ համաձայնության: Նրա խոսքով, ո՛չ ՀՀ վարչապետը և ո՛չ էլ Բելառուսի նախագահը չեն խորշում կոշտ գնահատականներից՝ միևնույն ժամանակ հասկանալով, որ դրանք չեն նպաստում ստեղծված իրավիճակի կարգավորմանը մոտ ապագայում: Ֆելգենգաուերի կարծիքով, իրավիճակը բավականին բարդ փուլ է մտել: «Մեկ խնդիրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ՝ բացահայտեց այն խնդիրները, որոնք առկա են կառույցում: Իհարկե, Ռուսաստանի համար Բելառուսի պահվածքում անակնկալ չկա, քանի որ բելառուսական կողմը շատ հաճախ է նման բնույթի խնդիրներ հարուցում: Հիշեք ԵԱՏՄ-ում առևտրային կարգավորումների առնչությամբ Բելառուսի դժգոհությունները, որոնցով Բելառուսն է՛լ ավելի մեծ արտոնություններ էր ցանկանում ստանալ Ռուսաստանից: Բելառուսը հաճախ է այս տեխնիկային դիմում՝ իր գործընկերներից ինչ-ինչ արտոնություններ կորզելու նպատակով: Ներկայումս, հաշվի առնելով այն դիրքորոշումը, որն ունի ՀՀ վարչապետը, իրավիճակը մտցրել է փակուղի, և է՛լ ավելի է սրվում Բելառուս-Ադրբեջան ռազմատեխնիկական նոր գործարքով: Եթե հայկական կողմը սա ևս նկատի, իսկ վստահ եմ, որ կնկատի, ապա դժվար է ակնկալել կոնսենսուս Հայաստան-Բելառուս հարթությունում: Վստահաբար, խնդիրը կհարթվի, եթե դրան միջամտի Ռուսաստանը, սակայն դա ի՞նչ գին կունենա Ռուսաստանի համար ՀՀ-ի հետ ներկայիս հարաբերությունների և ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների ֆոնին և Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի քաղաքական ներկայիս գործելաոճի պայմաններում, որի էությունը քաղաքական առևտուրն է: Ուստի առաջիկայում, կարծում եմ` Ռուսաստանը շարունակելու է հետևել այս բանավեճին՝ չմիջամտելով: Ինչ վերաբերում է Բելառուսի և Ադրբեջանի միջև զենքի գործարքներին ու այն հանգամանքին, որ դա դիտարկվում է խնդիր Հայաստանի կողմից, և գուցե ապագայում բարձրացվի ՀԱՊԿ շրջանակներում, կարծում եմ` այդ հարցի շուրջ քննարկումները որևէ արդյունք չեն ունենա, քանի որ, ի վերջո, սլաքներն ուղղվելու են Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանը ևս վաճառում է սպառազինություն Ադրբեջանին: Բայց դա, ինչպես բազմիցս մենք խոսել ենք, Ռուսաստանի քաղաքականությունն է Հարավային Կովկասում՝ միտված ողջ տարածաշրջանին, և ոչ թե՝ Հայաստանին կամ Ադրբեջանին: Բայց Ռուսաստանը, դրա հետ մեկտեղ, Հայաստանի հետ ինտենսիվ ռազմատեխնիկական երկխոսություն է վարում, և Հայաստանը ժամանակ առ ժամանակ ձեռք է բերում սպառազինություն Ռուսաստանից ամենամատչելի տարբերակով: ՀԱՊԿ-ը Հայաստանի համար հայ-ռուսական հարաբերություններն են, ինչպես Բելառուսի համար՝ Բելառուս-Ռուսաստան հարաբերությունները, և այդպես շարունակ: Խնդիրների մի մասն էլ առնչվում են Ադրբեջանի` ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հետ: Կարծում եմ` շատ հարցեր ունեն քննարկելու ՀԱՊԿ ղեկավարները: Հանգուցալուծումը պետք է տա Ռուսաստանը»,- ասաց Ֆելգենգաուերը:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ» Հերթական դեմարշը հոգևոր դասի դեմ․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am