«Չկարողացա՞ք մի օլիգարխի լավ թափ տայիք ու էդ 50 մլն-ը դնեիք բյուջե». Հայկ Բաբուխանյան

«Ձեր կառավարությունը դեմ էր, որ վարկեր վերցնենք ու ծախսենք բյուջեի աջակցության համար: Ինչպես հասկացա՝ վարկը վերցվում է նրա համար, որ բյուջետային ծախսեր կատարվեն: Էդ վարկը հետո ինչի՞ հաշվին ենք վերադարձնելու, եթե կոնկրետ արտադրության համար չի վերցվելու: Չկարողացա՞ք մի հատ օլիգարխի լավ թափ տայիք ու էդ 50 մլն-ը դնեիք բյուջե»: Կառավարության ներկայացուցիչը պատասխանեց. «Իհարկե հնարավոր էր, բայց շատ ռիսկային էր, իսկ եթե չկարողանայինք այդ 50 մլն-ն ունենալ ու առաջիկայում ֆինանսական խնդրի առաջ կանգնեի՞նք: Ամեն դեպքում կոռուպցիայի դեմ պայքարի ու այլ ճանապարհներով ստացված հնարավորությունները թույլ կտան քիչ ստանձնել վարկային պարտավորություն»,-Ասիական զարգացման բանկի ու ՀՀ կառավարության միջև ստորագրված 50 մլն դոլար վարկային պայմանագրի քննարկման ժամանակ նման հարց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ուղղեց ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանին: