Չարաշահումներ Արմավիրի մարզի կրթօջախներում․ յուրացվել է 5.500.000-ից ավելի դրամ

Շարունակվում է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ անզիջում և հետևողական պայքարը։ Իրավապահ կառույցների արդյունավետ համագործակցության արդյունքում կոռուպցիոն հանցագործություններ են բացահայտվում տարբեր ոլորտներում, ցավոք, նաև կրթօջախներում։ Անդրադառնանք դրանցից մի քանիսին, որոնք արձանագրվել են նույն մարզում։  Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ ոստիկանությունը: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի գործընկերների հետ, կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտել։ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արմավիրի մարզի Լենուղի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը, համաձայնության գալով կրթօջախի հաշվապահի հետ, 2014-ից 2018 թվականներին մի տղամարդու հրամանագրել է որպես դպրոցի պահակ։ Նա աշխատանքի փաստացի չի եկել, իսկ դուրս գրված աշխատավարձը՝ խոշոր չափերի՝ ընդհանուր 2.520.000 դրամ, յուրացվել է։ Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է քննություն։ Ապօրինության դեպք է բացահայտվել նաև Արմավիրի մարզի Այգևան գյուղում։ Գյուղի Մովսես Խորենացու անվան միջնակարգ դպրոցի տնօրենը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, երկու մտերիմներին 2013 թվականին հրամանագրել է որպես դպրոցի աշխատակիցներ, սակայն նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել և մինչև 2018 թվականը նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 2.195.717 դրամ, յուրացվել է։ Այս դեպքով ևս հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։ Արմավիրի մարզի Արաքս գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն էլ իր դստերն է 2016 թվականին հրամանագրել որպես օպերատոր՝ չարաշահելով պաշտոնեական դիրքը։ Նա փաստացի աշխատանքի չի հաճախել, սակայն նրա անվամբ մինչև 2018 թվականը դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 887.230 դրամ, յուրացվել է։ Հարուցվել է քրեական գործ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ» Հերթական դեմարշը հոգևոր դասի դեմ․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am