Թրամփը բացատրել է Խաշոգջիի պատճառով Սաուդյան Արաբիայի հետ պայմանագրերը չչեղարկելու որոշումը

Ինչպես նշում է Daily Mail-ը, ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի աղմկահարույց սպանությանը, հայտարարել է, որ չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Սաուդյան Արաբիայի ու թագաժառանգ Մուհամադ բին Սալման ալ Սաուդի դեմ:
«Ապացույց չկա առ այն, որ հենց թագաժառանգն է պատվիրել այլախոհի դաժան սպանությունը:Նրա դեմ պատժամիջոցներ կիրառելը կնշանակի երկրորդ պլան մղել Ամերիկայի շահը: Հիշե՛ք՝ Ամերիկան առաջին տեղում է: Եթե պատժամիջոցներ կիրառենք, Ռուսաստանն ու Չինաստանը կսողոսկեն ու իրենց կվերցնեն Սաուդյան Արաբիայի ներդրումները: Չեմ պատրաստվում հարյուր միլիարդավոր դոլարները զիջել Ռուսաստանին, Չինաստանին կամ որևէ այլ երկրի: Ամերիկան առաջին տեղում է»,-ասել է նախագահը: Թրամփն ընդգծել է, որ սաուդյան տնտեսությունում որևէ անձնական բիզնես շահ չունի: «Այժմ խաղասեղանին են դրված խոշոր ներդրումներ, որոնք Սաուդյան Արաբիայի կողմից ԱՄՆ-ում 400 մլրդ դոլարանոց ներդրումային ծրագրի մասն են: Նրանք մեզ 400 մլրդ դոլար են վճարում. դա հավանաբար երբևէ Միացյալ Նահանգներին վճարված խոշորագույն գումարն է: Եթե կարծում եք, որ թույլ կտամ՝ զենքի վաճառքի միլիարդները գնան Ռուսաստան կամ Չինաստան, ապա սխալվում եք: Դա մեծ նվեր կլինի նրանց համար, բայց նրանք այդ նվերը չեն ստանա»,-ասել է ԱՄՆ նախագահը: Նա հավելել է, որ Սաուդյան Արաբիայի հետ կնքված պայմանագրերը չեղարկելու դեպքում, համաշխարհային տնտեսությունը կտուժի, նավթի գները կբարձրանան:

դիտվել է 85 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ ԱՄՆ հայերի ակցիան՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (video) Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am