Հարգելի՛ Նիկոլ ժողովրդին հարցրեք՝ ինչ անել ԼԳԲՏ-ների հետ. Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը Facebook-ի իր էջում դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով ԼԳԲՏ-ների հարցը բարձրացնել առաջիկա նախընտրական հավաքների ժամանակ: Նա, մասնավորապես, գրել է. «Նիկոլ Փաշինյանն ասուլիսում խոսելով ԼԳԲՏ թեմայից, ասում է, որ. «…չե՛ն պատասխանում մի հարցի, որ եթե ՀՀ որեւէ քաղաքացի հայտարարի, որ ինքը սեռական փոքրամասնության ներկայացուցիչ է, ի՞նչ պետք է անենք իրեն (այդ քաղաքացուն), ասե՛ք: Սպանե՞ն, քառատե՞ն»: Հարցն իհարկե սպանելը կամ քառատելը չէ, հարցը ավելի խորն է: Դիմելով ԼԳԲՏ –ների քարոզի դեմ հանդես եկող քաղաքական ու հասարակական ուժերին, վարչապետի պաշտոնակատարը ամենայն հավանականությամբ ենթադրում է, որ դժվա՛ր թե լուծումներ գտնվեն, հետեւաբար իշխանությունը ստիպված է լինելու աստիճանաբար հաշվի նստել ու «մարդամեջ» բերել այդ երեւույթը: Պարո՛ն Փաշինյան, տվյալ դեպքում ուզում եմ ավելի անմիջական դիմել, որպես նախկին գործընկերոջ. Հարգելի՛ Նիկոլ, ասեմ ինչ անեք. Ձեր առաջիկա բոլոր նախընտրական հանդիպումների ժամանակ ուղիղ հարցրեք ձեզ աջակցելու եկած ժողովրդին: Այո՛, հենց նրա՛նց. ժողովուրդն է Ձեզ վստահության քվե տալու, հետեւաբար հենց մեր քաղաքացիներին էլ հարցրեք, թե ի՞նչ անեք այն մարդկանց հետ, ովքեր հայտարարում են, որ իրենք ԼԳԲՏ ներկայացուցիչներ են: Վստահ եղեք, մարդիկ ձեզ տալու են շատ կոնկրետ պատասխան: Եվ ինչ ասեն այնպես էլ արեք, հավատացեք, այդ հարցում ժողովուրդն ամենաիմաստունն է: Հ.Գ   Եթե ասեք այդպես չի լինի, ապա ինչպե՞ս է ստացվում, որ բարդ դետալներով եւ հազար ու մի նրբություններով Արցախյան հիմնախնդիրը, որն ամենակենսական հարցն է Հայաստանի քաղաքական էլիտայի համար, ըստ Ձեզ՝ հանրահավաքներում քննարկել կլինի (ինչպես ասել եք օգոստոսի 17-ի հանրահավաքում) իսկ այդ պարզ հարցը չի լինի:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ» Հերթական դեմարշը հոգևոր դասի դեմ․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am