Հեղափոխությունը հասավ ամենածանր կետին. Փաշինյանը շոշափում է

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի տնտեսական իրավիճակը եւ հեռանկարները շարունակում են մնալ թավշյա հեղափոխությունից հետո, այսպես ասած, ամենաբաց հարցերի շարքում: Նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետը գործնականում առաջին անգամ խոսեց այն մասին, որ կան ներդրումային ֆոնի հետ կապված որոշակի մտահոգություններ առաջացնող «տնտեսական» բաղադրիչներ, մասնավորապես՝ հանքարդյունաբերության ոլորտում: Այստեղ, անշուշտ, առաջնայինը Ամուլսարի օդում կախված հարցն է: Մյուս կողմից, սակայն, մենք ինքներս մեզ խաբած կլինենք, եթե մտածենք, որ այդ հարցի լուծումը բերելու է Հայաստանում ներդրումային պատկերի իրական փոփոխության: Միեւնույն ժամանակ, այստեղ շատ կարեւոր է արձանագրել թերեւս, որ այդ պատկերի հարցը ուղիղ կապակցված չէ նաեւ կառավարության տնտեսական քաղաքականությանը, որի բացակայության մասին խոսվում է շատ: Ի վերջո, իսկ ո՞րն է տնտեսական քաղաքականությունը եւ ինչպե՞ս պետք է այն արտացոլվի: Խոշոր հաշվով, բուն խնդիրը թերեւս կառավարության ընթացիկ կամ միջնաժամկետ քաղաքականությունը չէ: Այդ առումով, մեղմ ասած, անարդարացի կլինի ասել, թե ներկայումս վարվում է որեւէ կերպ ավելի պակաս կամ վատ քաղաքականություն, քան երբեւէ: Խնդիրը բարեփոխումներն են, եւ այստեղ բուն հարցն անգամ կառավարության քաղաքականության տիրույթում չէ: Բուն խնդիրն այստեղ այն է, որ տնտեսական բարեփոխումները ինքնին ենթադրում են ոչ պոպուլյար մի շարք որոշումներ, որոնք առնվազն առաջինն են, այսպես ասած, աչք ծակելու: Դա գործնականում աքսիոմատիկ է, որ տնտեսական համակարգային փոփոխություններն ուղղակիորեն պարունակում են հնարավոր կարճաժամկետ անհարմարություններ կամ անսովորություններ հասարակական մի շարք շերտերի համար, իսկ էֆեկտի առումով դրանք պահանջում են ժամանակ: Եվ այստեղ, իհարկե, կա երկու խնդիր՝ ռեֆորմները արագ եւ անցավ են այն դեպքում, երբ դրանք իրականացվում են տնտեսական բուռն վերելքի վրա, եւ ռեֆորմները որոշակիորեն խնդրահարույց են հանրային ընկալման առումով, եթե դրանք չունեն փողային հենք եւ ավելին՝ դրանք կենսական անհրաժեշտություն են տնտեսությունը կանգնած տեղից խթանելու համար: Հայաստանում ավելի շուտ կամ ավելի շատ երկրորդ տարբերակն է: Ընդ որում՝ այստեղ տնտեսական ռեֆորմներ ասվածը հիմնականում դիտարկվում է հարկային դրույքաչափերը բարձրացնելու կամ իջեցնելու կոնտեքստում, մինչդեռ համակարգային տնտեսական ռեֆորմները ունեն բոլորովին այլ տարողություն եւ ընդգրկում: Օրինակ՝ դրանցից մեկը գույքի ու եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումն է, որի վերաբերյալ մտադրությունների արտահայտումն, օրինակ, նախօրեին իսկական ցունամի էր առաջացրել սոցցանցերում: Մինչդեռ դա մի վկայություն էր, թե համակարգային տնտեսական ռեֆորմներն ինչպիսի բարդ աշխատանք են պահանջելու նախեւառաջ հասարակության հետ: Մյուս կողմից՝ այդ աշխատանքից էապես կախված է թավշյա հեղափոխության նոր փուլի սոցիալական բազայի ձեւավորումը: Թավշյա հեղափոխությունն իր առաջին փուլում հաջողությունն արձանագրեց հենց այդ սոցիալական բազայի հստակության շնորհիվ: Երկրորդ փուլի հաջողությունները առայժմ կառուցվում են հին բազայի վրա, սակայն կառավարությունից անկախ առաջանում է որոշակի խզում, այսպես ասած, «հին» սոցիալական բազայի եւ նոր փուլի ու խնդիրների միջեւ: Գործնականում, Նիկոլ Փաշինյանն իր վերջին շրջանի ելույթներում փորձում է շոշափել հենց այդ հարցը, անգամ սուր բանավեճեր հրահրելու միջոցով, որովհետեւ խորքային առումով իրավիճակը գալիս է բավականին պատասխանատու մի կետի, որտեղ շատ կարեւոր է դառնում մի կողմից, իհարկե, կառավարության պատասխանատվությունը հեղափոխությանն աջակցած հանրության առաջ, մյուս կողմից՝ նաեւ հարցը, թե հանրությունը որքանով է պատրաստ ստանձնել հեղափոխության համար արդեն սոցիալական պատասխանատվություն՝ երկրորդ փուլն էլ առավելագույնս կայուն անցկացնելու համար»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ» Հերթական դեմարշը հոգևոր դասի դեմ․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am