«Հրապարակ» թերթը գրում է. «Պետրոս Ղազարյանի՝ Հ1 գալով, ասացին՝ աշխատանքից ազատվել է «Այսօր իրականում» հաղորդման վարող Քրիստինե Մելքոնյանը, որը մինչ այդ նկարահանել է 7-8 հաղորդում, որոնք եթեր չեն գնա։ «Քրիստինեն դիմում չի գրել, նոր եթերաշրջանում հաղորդման ֆորմատ ենք մշակում, որը կվարի նա»,- ասաց Հ1-ի պատասխանատուն։ Քաղաքակա՞ն հաղորդում։ «Ոչ, սոցիալ-կրթական»։ Դիմում չե՞ք գրել՝ հարցրինք Քրիստինեին։ «Ոչ»։
Սպասելի՞ էր Ձեր հաղորդման փոխանցումն ուրիշին, ասում են՝ այդ մասին իմացել եք վերջին րոպեին։ «Հ1-ն այս փուլում «Այսօր իրականում»-ի համար ընտրել է մի ձևաչափ, որում ես նպատակահարմար չգտա աշխատել»։ Կմնա՞ք Հ1-ում։ «Կմնամ, կանեմ այն, ինչ արել եմ վերջին երկու տասնամյակում»։ Սոցիալ-կրթական հաղորդո՞ւմ։ «Արվել են առաջարկներ, մտածում եմ»։ Իսկ ինչպե՞ս եք գնահատում Պետրոս Ղազարյանի բեմելը։ «Կոլեգայի աշխատանքին գնահատական տալը ոչ կոռեկտ եմ համարում»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը