ՊԵԿ նախագահը կանոնից շեղում էր թույլ տվել` ազնվորեն ասելով իրենց նպատակների մասին. Արփինե Հովհաննիսյան

Վարչապետը տվեց կանխատեսելի պատասխան, որ չկա տրանսֆերտների հարկման վերաբերյալ որեւէ նախագիծ կամ հայեցակարգ։ Ընդամենը քննարկվել է համընդհանուր հայտարարագրման համակարգը, եւ այն բնավ չի նշանակում, որ հայտարարագիր ներկայացնողները պետք է հավելյալ հարկվեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։ «Այսինքն` վարչապետը մի կողմից պնդում է, որ հայտարարագրման համակարգը չի նշանակում հավելյալ հարկում, այնուհետ հակասում է ինքն իրեն՝ ասելով, որ թե ինչ է նշանակում համընդհանուր հայտարարագրում, դեռ ոչ մեկը չգիտի, գաղափարի վերաբերյալ նույնիսկ թղթի վրա մի տող գրած չէ։ Ու այստեղ հարց է առաջանում, բա ի՞նչ էր այդքան երկար պատմում ՊԵԿ նախագահը հայտարարագրման մոդելների եւ առանձնահատկությունների մասին, եթե դուք այդտեղ` կառավարությունում, անգամ ընդհանուր պատկերացում չունեք դրա մասին։ Հ.Գ. Վերադառնամ իմ` երեկ հնչեցված թեզին. Նիկոլ Փաշինյանը հերքեց բոլորին, որովհետեւ ընդունված չէ նախընտրական շրջանում խոսել հարկերի ավելացման մասին։ ՊԵԿ նախագահը կանոնից շեղում էր թույլ տվել` ազնվորեն ասելով իրենց նպատակների մասին: Հ.Գ.Գ. Պնդում եմ, որ նման գաղափար քննարկվում է կառավարությունում։ Պեկի հաղորդագրությունը տեսել եք չէ՞. ռեզիդենտների եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներին հղում անելը վերաբերում էր նրան, որ բոլոր նրանք, ովքեր 183 օրից պակաս են աշխատում արտերկրում (ռեզիդենտներ), կհարկվեն այստեղ, եթե 23%-ի կանոնը ընդունվի: Այ թե ինչպես հաշվարկել արտերկրում աշխատողի եկամուտը, տեսնել այնտեղ վճարվող կամ չվճարվող հարկերը սա է խնդիրը: Այ որ հայտարարագրումը միանգամայն բարի նպատակներով ընդունեն, այս ամենը կտեսնեն, հետո էլ կորոշեն ու կհարկեն: Կամ ինչպես իրենք են ասում ժողովուրդը կորոշի ու կհարկվի: Սա էր այն «շան գլուխը», որը խոստացել էի պարզաբանել երեկ։ Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել, իսկ որ շուտով «լայվ» խոսելը միայն իր արտոնությունը համարող վարչապետը կապացուցի, կասկած չունեմ»,– գրառման մեջ նշում է Հովհաննիսյանը։

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ» Հերթական դեմարշը հոգևոր դասի դեմ․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am