Որոշում է կայացվել սպանել Մանվել Գրիգորյանին

Երեկ դատավոր Մարինե Մելքոնյանը հետաձգել է Մանվել Գրիգորյանի գործով նիստը, քանի որ մեկ այլ գործով խորհդակցական սենյակում է։ Այ մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։ «Բայց քանի որ «լայվ» չկար, ՀՔԾ պետը հայտարարությույն չէր արել, մամուլի ասուլի չէր տվել, դատավորը նիստը հետաձգեց՝ պատճառաբանելով, որ այլ գործով խորհրդակցական սենյակում է։ Մենք սահման չենք նշել՝ մինչեւ 20 միլիոն դրամ, իհարկե հաշվի ենք առել, որ Մանվել Գրիգորյանը մյուս գործարար-կալանավորների հետ համեմատած օլիգարխ չի, չունի այդ հնարավորությունները։ Գուցե հանրությունը զարմանա, այն ինչ ես ասում եմ, բայց Մանվել Գրիգորյանի չունի նյութական այդ հնարավորությունները։ «Ռետրո» մեքենաները մարդկանց համար կարող են աչքը խմող թվալ, բայց շատ ավելի համեստ է։ Պաշտպանական կոմմը առաջարկել է մինչեւ 20 միլիոն դրամ գրավով փոփոխել խափանման միջոց կալանավորունտ։ Դա այն գումարն է, որը ընկերների, հարազատների օգնության դեպքում կարող է հավաքվել»,-նշեց պաշտպանը։ Նրա խոսքով՝ իրենք դատարանում հասնելու են արդարացման․ «Տպավորությունը այնպես է, որ, եթե գործերը քննեին ավելի անկախ դատավորներ, որոնք հայտնի են անկախ որոշումներ կայացնելով, հնարավոր է, որ Մանվել Գրիգորյանը լիներ ազատության մեջ։ ՀՔԾ-ի դրքորոշմանը հակում ունեցող դատավորները խաղում են մարդու ճակատագրի հետ։ Ըստ իսկ՝ նպատակն այն է, որ Մանվել Գրիգորյանին մահ պատճառեն, քանի որ առաջադրված մեղադրանքները զավեշտալի, թույլ, անպարկեշտ ու անբարոյական է, որի տակից նույնիսկ մեր դատարաններում հնարավոր չի դուրս գալ։ «Զինվորի հագուստ», «զինվորի փայ» ուժեղ բառերը, որոնք համացանցում ֆեյքերը թիրախավորում են, իրականությանը չհամապատասխանող են, փաստացի ամրագրված չեն։ Մենք այդ մասով ունենալու ենք արդար վճիռ, դրա համար ինձ թվում է՝ որոշում է կայացվել սպանել Արցախի հերոսին, որպեսզի խայատառակ չլինեն։»։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ: ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել Մանվել Գրիգորյանի առանձնատանն իրականացված խուզարկությունից, որտեղ հայտնաբերվել էր, որ ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ» Հերթական դեմարշը հոգևոր դասի դեմ․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am