Կոռուպցիոն չարաշահումների դեպքերով քրեական գործեր են հարուցվել

Շիրակի մարզի երկու ուսումնական հասատություններում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստեր են պարզվել, որոնց առթիվ մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր: Մասնավորապես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում իրականացված՝ 2014-ից 2017թթ. ուսումնական տարիներին բուհն ավարտած առկա մագիստրատուրայի նախկին ուսանողների ամփոփաթերթերում նշանակված գնահատականների և ուսանողների անձնական քարտերում գրանցված գնահատակնների ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են անբավարար գնահատականներով բուհն ավարտելու և ավարտական դիպլոմներ ստանալու դեպքեր: Պարզվել է, որ նշված ուսումնական տարիների ընթացքում տարբեր առարկաներից  դասախոսների կողմից  ամփոփաթերթում տարբեր բաժինների թվով 7 ուսանողների  դրվել  է անբավարար գնահատական, որն արձանագրվել է նաև վերջիններիս անձնական քարտերում։ Նման պայմաններում, այդ ուսանողները, շարունակելով ուսումնառությունը, 2016 և 2017 թվականների մայիս ամիսներին ստացել են ավարտական դիպլոմներ։ Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին: Նյութերի  նախապատրաստման  ընթացքում  փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ վերը նշված ուսանողները համապատասխան առարկաներից անբավարար գնահատականներ ստանալուց հետո չեն ներկայացել լուծարքներին, նրանց ընթացիկ ակտիվությունն եղել  է անբավարար, և վերջնական գնահատականները ևս ստացվել են զրո կամ անբավարար: Ամփոփաթերթերում առկա չեն եղել նրանց կողմից քննությունները վերահանձնած լինելու մասին տվյալներ: Մյուս քրեական գործը հարուցվել է Գյումրու թիվ 37 դպրոցում առերևույթ կաշառք տալու, կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության փաստերի առթիվ: Մասնավորապես Գյումրի քաղաքի մի բնակիչ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում  հաղորդում  է  տվել այն մասին, որ, աշխատելով «Գյումրու թիվ 37 դպրոց» ՊՈԱԿ-ում որպես համակարգչային օպերատոր, 2018թ. հունվարից մարտ ամիսներին, իր հաստիքը չկրճատելու և աշխատանքից չհեռացնելու դիմաց, դպրոցի տնօրենին, վերջինիս պահանջով, տվել է իր ամսական աշխատավարձի կեսը։  Իսկ 2017թ. նոյեմբերից 2018թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում, նույն նպատակով և կրկին տնօրենի  պահանջով, նրան է տվել որպես փոխարինող իրեն հատկացված, սակայն չպարապած, ինֆորմատիկայի դասաժամերի համար հասանելիք գումարները, ինչպես նաև իր հիմնական աշխատավարձի մի մասը և 2017-2018թթ ուսումնական տարվա ինֆորմատիկա առարկայի համար հասանելիք արձակուրդային վճարը։ Հաղորդման առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ որպես կաշառք գումարը դպրոցի տնօրենին է փոխանցվել դպրոցի գործավարուհու միջոցով։ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների որոշումներով  երկու դեպքի առթիվ էլ հարուցվել են քրեական գործեր՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծելու ենթադրյալ հանցավոր արարքների փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ Գյումրու թիվ 37 դպրոցում առերևույթ կաշառք տալու, կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության փաստերի առթիվ՝ ՀՀ  քրեական օրենսգրքի    311-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 1-ին  մասի և  313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը: Ընդհանուր առմամբ Շիրակի մարզի վարչական տարածքում, 2018թ. ընթացքում, նոյեմբերի 20-ի դրությամբ, Շիրակի մարզի ուսումնական հաստատություններում կատարված կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է թվով 19 քրեական գործ, որոնցից 18-ով նախաքննությունը դեռևս շարունակվում է, իսկ մեկի վարույթը  կարճվել  է: Դրանց շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել 14 անձանց՝  (ԲՈՒՀ-ի պրոռեկտոր, ինստիտուտի մասնագետներ, դպրոցների և ուսումնարանների տնօրեններ և փոխտնօրեններ)։ Նշված քրեական գործերով վերականգնվել է 16.017.869 ՀՀ դրամի նյութական վնաս:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Հակահայ ողորմելի... Հոր գերեզմանը թուրքին հանձնած հակահայ տականք...ԱԽՔ֊ի Արմեն Տարածաշրջանում խաղաղության դարաշրջան է հաստատվել․ Ալիևը՝ Թուրքիայի ԳՇ պետին Կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Կադաստրի պետն ու իր աշխատակազմի ղեկավարը դաժան ծեծի են ենթարկել աշխատակցի ամուսնուն Օկուպացված Արցախում Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը մտահոգություն է առաջացրել նաև Ռուսաստանում Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները Դա զզվելի վարքագիծ է. Մի հավասարվեք նրանց. Շարմազանով Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է որպես ձեռք բերված խաղաղություն, իրականում` խաղաղության հաստատման հետ որևէ կապ չունեցող մեծ նախընտրական խաբեություն է Հրաչյա Մուշեղյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում է․ «Փաստինֆո» Չեխիան ուղղաթիռների խումբ է ուղարկել Լեհաստան՝ անօդաչու թռչող սարքերից պաշտպանության համար Նոր նշանակումներ են կատարվել «Հենց նոր Միքայել Սրբազանը ջախջախեց Փաշինյանի իջեցրած պատվերը»․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ եք դուք՝ իմ անձնական օրագրի մեջ եք մտնում․ Միքայել Սրբազան (video) «Մկրտիչ Արզումանյան, որ սրա գիրկն ես քեզ գցում, գերի ես, լա՞վ է»․ Սեյրան Չիլինգարյան (video) Ովքեր կփորձեն իրենց մատերը թաթախել իմ անմեղության մեջ, նրանց տունը կքանդվի․ Միքայել Սրբազան (video) Իրենց ամեն ինչի դիմելու են, մենք էլ ասում ենք՝ մինչև վերջ գնալու ենք․ Դավիթ Ղազինյան (video) ԱԱԾ-ին, Քննչական մարմիններին պետք է դատեն՝ իրենց անգործության համար․ Միքայել Սրբազան (video) Պատվիրատուն էլ գիտի՝ ես անմեղ եմ․ Միքայել Աջապահյան (video) Ստի...Սամվել Կարապետյանից իրենք անասնական վախ ունեն. Դավիթ Ղազինյան (video) Միքայել Աջապահյանն ամբողջությամբ մերկացնում է իր դեմ կարված գործը (video) Ռոմանոս Պետրոսյանը հենց հիմա գիտե՞ք՝ ինչ է անում․ Դավիթ Ղազինյան (video) «Ասել եմ ու կասեմ՝ այս մարդը սպառնալիք է մեր երկրի համար և այդ սպառնալիքը պետք է չեզոքացվի»․ Սրբազան (video) Միքայել Սրբազանի կոշտ ելույթը․ «Շարունակելու եմ ծառայել հայ ժողովրդին» (video) Նիկո՛լ, ղուրբան եղիր, որ ամեն ինչ ավարտվի մի ձևով, թե չէ․․․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Առաջիկայում այս իշխանության հանցագործության մասին հաղորդում ենք տալու․ Սամվել Կարապետյանի փաստաբան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am