Կորոտչենկոն վարձկան է. Իսագուլյանը 5 շրջանները հանձնելու մասին

«Ես շատ կուզեի, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը այս հարցին անդրադառնան եւ ասեն կոնկրետ իրենց դիրքորոշումները՝ Իգոր Կորոտչենկոյի արտահայտած մտքերին, որովհետեւ բոլոր էդ առաջադրված կուսակցությունների կազմում առկա են արցախյան հիմնախնդրի հետ կապված բավականին լուրջ փորձագետներ, շատ լավ կլինի, որ նրանք անդրադառնան»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով ոուսական «Национальная оборона» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյի այն հայտարարությանը, թե Հայաստանը կհանձնի Ղարաբաղի 5 շրջան, եւ անվտանգության գոտում կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահները։ «Իգոր Կորոտչենկոն մինչեւ ղարաբաղյան հիմնախնդրին անդրադառնալը շատ կարեւոր է, որ անդրադառնա ղրիմյան խնդրին։ Ինքը ո՞նց է տեսնում Ղրիմի հարցի լուծումը։ Նշանակո՞ւմ է արդյոք, որ, օրինակ, ՆԱՏՕ-ի ուժերը պետք է կանգնեն Ղրիմի եւ Ռուսաստանի սահմանագծում՝ ապահովելով Ղրիմի անվտանգությունը, եւ Ղրիմը դե յուրե դիտարկվի Ուկրանիայի մարզ։ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հետ հետաքրքիր կլիներ իր տեսակետը, քանի որ այդ խնդիրներից որեւէ մեկը ի տարբերություն Ղարաբաղի խնդրի, դե յուրե լուծում չի ունեցել, թող դրանց մասին տեսակետ հայտնի պատվարժան, կաշառաարժան Կորոտչենկոն։ Նա այցելել էր Ադրբեջանի հարավային շրջաններ, Լելե թեփե էր բարձրացել՝ որպես հաղթող կողմի ներկայացուցիչ եւ էլի մտքեր էր արտահայտել»,-նշեց Գառնիկ Իսագուլյանը։ Մեր զրուցակցի խոսքով՝ Կորոտչենկոն վարձկան է, եւ ինքն էլ մի քանի անգամ վարձել է նրան․ «Նա վարձկան է, ի միջի այլոց, ես իրեն անձնապես եմ ճանաչում եւ մի 2 անգամ վարձել եմ, կարող եմ դա ազնվորեն խոստովանեմ։ Իրեն վարձել եմ, որ ինքը հայտարարություններ անի եւ ինքը արել է։ Բայց էն, ինչ ինքը ասել է, իրականության հետ կապ չունի»։

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ» Հերթական դեմարշը հոգևոր դասի դեմ․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am