17 ընտանիք կքայքայվի. բաց նամակ

Մեծարգո պարոն վարչապետ, մեր նամակ գրելու առիթը հանդիսանում է Ձեր 12.11.2018թ. 1500-Լ որոշումը, որի արդյունքում մենք՝ Վայոց ձորի կադաստրի մարզային ստորաբաժանման աշխատակիցներս, փաստորեն, դե յուրե ունենում ենք աշխատանք, դե ֆակտո մնում ենք անգործ, չնայած այն բանին, որ կոմիտեի ղեկավարը խոստանում է բոլորիս ապահովել աշխատանքով՝ Երեւան քաղաքում: Մենք աշխատակիցներով՝ թվով 17 հոգի, այսինքն՝ 17 ընտանիքի կերակրողներ, ստիպված պետք է լինենք ընտանիքի հացն ապահովելու նպատակով ամեն օր մեկնել Երեւան՝ 120 կմ, եւ նույնքան ճանապարհ ետ վերադառնալ, որը ֆիզիկապես ուղղակի անհնար է, կամ էլ տեղափոխվել Երեւան՝ վարձակալված բնակարաններում բնակվելու համար՝ թողնելով մեր ընտանիքները: Մի՞թե դա է մարզերի զարգացման ՀՀ կառավարության տեսլականը: Մենք՝ բոլորս, տարիներ շարունակ աջակիցը եւ կատարողն ենք եղել կադաստրի համակարգի կայացմանը եւ գործառույթների իրականացմանը, հետայսու եւս պատրաստ ենք շարունակել այդ գործընթացները: Սակայն, պարոն վարչապետ, ամեն դեպքում ընտանիքի կացության ռիթմի փոփոխությունը հանգեցնում է նաեւ դրա քայքայմանը, ինչը, կարծում ենք եւ վստահ ենք, Ձեր համոզմունքներին եւս չի համապատասխանում, քանի որ հստակ համոզված ենք, որ Ձեր կայացրած որոշումը նպաստում է 17 ընտանիքների քայքայմանը: Փաստացի իրականություն է դառնում նախկին կառավարության մշակած արատավոր ծրագիրը՝ միավորել մարզային ստորաբաժանումները եւ դրանով ծանրաբեռնել մայրաքաղաքը՝ դատարկելով մարզերը: Վայոց ձորի մարզը եւս, լինելով սահմանամերձ եւ ունենալով աշխատատեղերի ապահովման մեծ խնդիր, նույնպես կանգնած է դատարկվելու եզրին․ խնդրում ենք առանձնահատուկ անդրադառնալ վերոնշյալ հարցին: 17 աշխատողներին բնակարանավարձով կամ ճանապարհածախսով ապահովելն ի՞նչ արդյունավետություն է տալու համակարգին, եթե ուզում ենք միջոցներ խնայել: Իսկ եթե նպատակն այս ձեւով կրճատումներ կատարելն է, ուրեմն ինչի՞ համար էր հեղափոխությունը: Եվ, վերջապես՝ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած գույքի պետական գրանցում հնարավոր է կատարել Վայոց ձորի մարզային ստորաբաժանումից, քանի որ ունենք միասնական էլեկտրոնային համակարգ: Պարոն վարչապետ, ակնկալում ենք Ձեր օբյեկտիվ դիրքորոշումը որոշման փոփոխման վերաբերյալ: Վայոց ձոր տարածքային ստորաբաժանման աշխատակիցներ ՀՀ հպարտ քաղաքացիներ

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ» Հերթական դեմարշը հոգևոր դասի դեմ․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am