«Վստահելի ընկերների» նոր խոստովանությունները

Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերություններ է կառուցում՝ անկախ այլ երկրների կողմից որևէ մեկին օգուտ չբերող ճնշումների, երեկ հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով «Թուրքական հոսք» գազատարի կառուցման ծովային հատվածի ավարտին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Ստամբուլում: Միջոցառմանը մասնակցել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Թուրքիան երբեք Ռուսաստանի հետ հարաբերություններին չի մոտեցել՝ ելնելով այլ երկրների պահանջներից: Իրավիճակները, որոնց դեպքում խախտվում են պետությունների ինքնիշխան իրավունքները, ոչ մեկի օգուտ չեն բերի: Մեզ համար Ռուսաստանը երկարաժամկետ վստահելի ընկեր է և գազի կարևոր մատակարար: Մեր միջև ջերմ և սերտ հարաբերությունները, որոնք հիմնվում են փոխօգնության վրա, կարևոր կշիռ ունեն ապագայի համար»,- ասել է Էրդողանը: «Թուրքական հոսք» ծրագիրը նախատեսում է յուրաքանչյուրը 15.75 միլիարդ քառակուսի մետր հզորությամբ երկու գծից կազմված գազամուղի կառուցում: Առաջին գիծը նախատեսված է թուրք սպառողների մատակարարման համար, իսկ երկրորդը՝ Հարավային և Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար: «Թուրքական հոսքով» գազամատակարարումը նախատեսվում է մինչև 2020թ. հունվարի մեկը: Պուտինը հույս է հայտնել, որ եթե գազատարի ցամաքային հատվածի կառուցման աշխատանքները տարվեն նույն տեմպերով ինչ ծովայինը՝ ապա կավարտվեն մինչև 2019թ.: Այսպիսով, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թուրքական հոսքի» շինարարական աշխատանքների ավարտի արարողության ժամանակ գազատարի ծովային մասի վերջին հատվածի տեղադրման հրաման են տվել: Ռուս-թուրքական հարաբերությունների դինամիկան` աշխարհաքաղաքականից առևտրատնտեսական է հասնում՝ նախանձելի արագությամբ: Պուտին-Էրդողան հանդիպումները տարվա կտրվածքով հասնում են մի քանիսի: Առմուտք-Ռուսաստան, Արևմուտք-Թուրքիա հարաբերություններում լարվածությունն էլ ավելի է մտերմիկ դարձնում Պուտին-Էրդողան հարաբերությունները, և դրանց կոնտեքստում՝ Ռուսաստան-Թուրքիա փոխհարաբերությունները՝ բոլոր մակարդակներում: 2018 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում 5,1 միլիոն ռուսաստանցիներ են այցելել թուրքական առողջարաններ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին «Թուրքական հոսք» գազատարի ծովային ճյուղի շինարարության ավարտին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա հավելել է, որ Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունները զարգանում են շատ դրական միտումով: Մասնավորապես, Էրդողանը նշել է Աքքույու ԱԷԿ-ի շինարարության մասին: Նա նաև նշել է, որ երկրների միջև ապրանքաշրջանառության աճը կազմում է 30 մլրդ դոլար: Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ կողմերը մտադիր են այն հասցնել 100 միլիարդ դոլարի: Մետաքսյա Շալունց

դիտվել է 1726 անգամ
Լրահոս
Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am