Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 3 Mercedes, BMW-ն ու Toyota Corolla-ն

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Կիևյան փողոցից դեպի Մոնթե Մելքոնյան տանող ճանապարհահատվածում բախվել են BMW մակնիշի 86 DD 777 համարանիշի, Mercedes մակնիշի 91 MG 900 համարանիշի, Mercedes մակնիշի 18 ՍՕ 881 համարանիշի, Mercedes մակնիշի V 037 TC 134 RUS համարանիշի և Tyota Corolla մակնիշի 90 PP 010 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանզատել տարածքը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանոթյոնը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ» Հերթական դեմարշը հոգևոր դասի դեմ․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am