Կորոտչենկոյի սկանդալային հայտարարությունը. Հայաստանը Ադրբեջանին կվերադարձնի հինգ, ապա ևս՝ երկու շրջան

Ադրբեջանական Oxu.Az-ը հարցազրույց է վարել ռուս ռազմական փորձագետ, «Նացիոնալնայա օբորոնա» (Ազգային պաշտպանություն) ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյի հետ, որի ժամանակ նաեւ անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Հարցին, թե ինչպիսին կլինի ՀԱՊԿ-ի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, Կորոտչենկոն պատասխանել է. «Պետք է հիշել, որ ՀԱՊԿ-ը հետսովետական տարածքում անվտանգության ցանկացած հարց լուծելու ի զորու կառույց է եւ երբ վերջանա նոր Գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, ՀԱՊԿ-ը կարող է հանդես գալ խաղաղարարական նախաձեռնությամբ նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով»,- ասել է փորձագետը: Այնուհետև նշել է, որ ՀԱՊԿ-ի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը իդեալական տարբերակ կլիներ երկու կողմի համար էլ։ «Հարցի փուլային լուծումը հնարավոր կլիներ, օրինակ, հետեւյալ սխեմայով՝ սկզբում Հայաստանը Ադրբեջանին է վերադարձնում 7 օկուպացված շրջաններից 5-ը, իսկ այդ շրջանների եւ անմիջապես Լեռնային Ղարաբաղի միջեւ ընկած հատվածում, այսպես ասած «անվտանգության գոտում» կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահ զորքերը։ Այդպիսով խաղաղապահներն իրենց ներկայության փաստով կերաշխավորեն, որ հակամարտող կողմերի միջեւ ռազմական գործողություններ չեն սկսվի։ Ինչին ի պատասխան Ադրբեջանն ու Թուրքիան կվերացնեն Հայաստանի շրջափակումը եւ կվերսկսեն տնտեսական կապերը։ Հաջորդ փուլով Երեւանը Բաքվի հսկողությանը կվերադարձնի օկուպացված եւս երկու շրջանները, իսկ Բաքուն էլ կերաշխավորի ԼՂՀ-ի եւ Հայաստանի միջեւ առկա վերգետնյա տրանսպորտային կոմունիկացիաները՝ ոչ ռազմական տրանզիտի իրականացման պայմանով։ Կողմերի միջեւ շփման գծում նույնպես պետք է տեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահներ։ Ապա՝ բուն Լեռնային Ղարաբաղի հարցը. թերեւս ամենադժվար, բայց նույնպես լուծվող՝ քաղաքական կամքի առկայության դեպքում: Այդ տարածք են վերադառնում ադրբեջանցի փախստականները՝ այնտեղ տեղակայված ՀԱՊԿ խաղաղապահների հսկողության տակ։ Իրականացվում է ներկայումս այնտեղ առկա հայկական ռազմական ստորաբաժանումների ապառազմականացումը, ինչպես նաեւ ստեղծվում են ոստիկանական ուժեր, որոնք պատասխանատու կլինեն ներքին կարգուկանոնի եւ հանցավորության դեմ պայքարի համար, կապահովվի երկու համայնքների` հայերի եւ ադրբեջանցիների խաղաղ գոյակցությունը»: Անդրադառնալով, այսպես կոչված, «գրավյալ տարածքների» հարցին` ռուս փորձագետը ասել է, որ դրանք «հալից ընկած» տարածքներ են, որոնք զբաղեցնում են հայկական զինված միավորումները, եւ Հայաստանը դրանք վերադարձնելով՝ կստանա բլոկադայի վերացում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, հատկապես, որ այդ տարածքները Երեւանը մտադիր է բանակցություններում օգտագործել եւ մեծ պլաններ դրանց հետ չի կազմում։

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ» Հերթական դեմարշը հոգևոր դասի դեմ․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am