Վարչապետն անհարմար է զգում

Անհարմար եմ զգում, որ այս ընթացքում չեմ եղել Գյումրիում, ինչպես ամենուր, այնպես էլ Գյումրիում պետք է ներդրումներ արվեն, աշխատատեղեր ստեղծվեն, զբաղվածության մակարդակը բարձրանա, մարդկանց եկամուտները մեծանան, որպեսզի գումարներ գերենացվել, որոնք կծախսվեն Գյումրիի խնդիրները լուծելու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Այն բյուջեն, որ մենք ունենք, ձեռնտու չէ մեզ: Սա իներցիոն բյուջե է: Նաեւ միջինժամկետ ծրագիրը հաստատել ենք գրեթե այնպիսին, ինչպիսին դրված է եղել սեղանին նախորդ կառավարության կողմից եւ բյուջեն, ըստ էության, ձեւավորել ենք այդ տրամաբանության շրջանակներում: Մենք պետք է աշխատանքի ծավալը հասկանանք: Կար բնակարանաշինության աջակցելու ծրագիր, որը կանգնեցվել էր, որովհետեւ մեխանիզմը համարվել էր անարդյունավետ: Հիմա քննարկման փուլում ենք, թե ինչպես այդ ծրագրերը շարունակենք: Գյումրիում փողոցների շինարարության մեծ ծրագիր է իրականացվում: Այնտեղ կան 1-2 ծրագիր, որոնք որոշակի քաղաքական առնչություններ կարող էին ունենալ, բայց ինձ ասել են, որ այդ ծրագրերը քաղաքական դրդապատճառներով չեն կանգնի եւ պիտի շարունակվեն»: Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաեւ բնակարանների կառուցման մասին՝ նշելով. «Այսօր տնաշինական մի քանի նախագծեր կան, որ նոր տեխնոլոգիաներով բնակարաններ կառուցվեն աղետի գոտում: Դրանք շատ գայթակղիչ ծրագրեր են, բայց մենք խնդիր ունենք գնահատելու, թե այդ նախագծերը էկոլոգիական առումով, իրացվելիության առումով, եղանակային պայմաններին համապատասխանության առումով որքանով են ճիշտ»:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ» Հերթական դեմարշը հոգևոր դասի դեմ․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am