Փաշինյանը՝ տնտեսության ոլորտում իր ամենամեծ ձախողման մասին (video)

«Տնտեսական ոլորտում ամենամեծ հաջողությունը մենաշնորհի վերացումն է, որը տնտեսության զարգացման առաջնային խոչընդոտն է: Երկրորդ տեղում կոռուպցիայի դեմ պայքարն է, հաջորդ հաջողությունը՝ ստվերի դեմ պայքարն է: 37,000 աշխատատեղ ստվերից դուրս է եկել, հրապարակային են դարձել այս աշխատատեղերը: Գուցե 90 տոկոսը նախկինում էին գրանցված, բայց կան նաև նոր աշխատատեղեր: Ակնհայտ է, որ 10 տոկոսից ավելի չեն նոր աշխատատեղերը: Տնտեսական ոլորտում ամենամեծ ձախողումը և պրոբլեմը հանքարդյունաբերության շուրջ մեր կողմից իրականացվող քաղաքականությունն է: Ես համարում եմ, որ այն բխում է ՀՀ ազգային շահերից, բայց ներդրումային միջավայրի համար այն որոշակի նեգատիվ ֆոն է ստեղծում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ մի շարք խոշոր տնտեսվարողների հետ կապված ուսումնասիրություն է տարվում, որոնք լարումներ են առաջացնում տարբեր երկրների ներդրումային միջավայրում՝ ՌԴ-ում, Կանադայում և այլն: Ամուլսարի հարցում կկարողանանք փաստերի հիմքում որոշում կայացնել: Խնդիր ունենք պարզելու «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գործունեության, «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի հետ կապված հարցեր,-ասաց նա: «Չենք պատրաստվում ժողովրդին վարկերի տակ գցելու շնորհիվ տնտեսությունը զարգացնել: Չի կարող այնպես լինել, որ առաջնային 350,000 հարկ վճարողների գումարով մենք լուծենք բոլոր հարցերը: Մեր ժողովրդին թույլ չեն տվել աշխատել, նախորդ քաղաքական համակարգը խրախուսել է աղքատությունը, տառեր չիմացողների քաղաքական թիմը մեր նախարարներին մեղադրում է, որ տառասխալներով է գրում: Տո ձեր պատգամավորներին ու նախարարներին որ 4-րդ դասարանի թելադրություն տայինք, կկտրվեին»,- ասաց նա:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ» Հերթական դեմարշը հոգևոր դասի դեմ․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am