«Ի՞նչ խոստում եք կատարել. Կարմիր գծե՞րն եք հանել, տեսախցիկնե՞րն եք հանել, տնտեսական ա՞ճ եք ապահովել… Ալավերդիում այսօր 630 հոգի աշխատավարձ չի ստացել». Շարմազանով

ձեր վստահության քվեն երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար։ Բայց որոշողը դուք եք, իշխանությունը ձերն է»,- հավաքված ժողովրդին դիմելով՝ ըստ էության քարոզարշավը ժամկետից շուտ սկսելով՝ ասել է Փաշինյանը։ Անդրադառնալով Փաշինյանի՝ Մարտունիում ունեցած ելույթին, որտեղ վերջինս մի քանի անգամ կրկնում էր, թե ժովովրդին տված խոստումները կատարել է, ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը 168.am-ի հետ զրույցում ասաց. «Այսօր գործող իշխանությունները բուծում են կեղծ ընդդիմադիր ուժեր, որոնք 6 ամիս ձայն չեն հանել, բայց խոսում են ընդդիմություն լինելու հավակնություններից: 6 ամիս դուք էիք իշխանության՝ մի բան անեիք: Այսօր Մարտունիում ասել է՝ մեր քաղաքական թիմը բոլոր խոստումները կատարել է… Այդ ի՞նչ խոստում եք կատարել: Կարմիր գծե՞րն եք հանել, տեսախցիկնե՞րն եք հանել, տնտեսական ա՞ճ եք ապահովել… Դուք ժողովրդին խոստացել եք, որ աշխատատեղերը պետք է նվազեցնե՞ք: Ալավերդիում այսօր 630 հոգի աշխատավարձ չի ստացել, աշխատանքից զրկվելու վտանգի տակ են, իսկ փոխվարչապետը կանգնում ասում է, թե պղնձաձուլական գործարանն ուշ թե շուտ պետք է փակվի: Այդ ինչպե՞ս եղավ, որ մեր իշխանության ժամանակ չէր փակվում, ձեր ժամանակ ուշ թե շուտ պետք է փակվի: 630 ընտանիքի ապրելու, ուտելու փողերը դուք եք տալո՞ւ: ՀԱՊԿ-ում Հայաստանը խայտառակ իրավիճակում է: Մեծ-մեծ խոսելով չէ: Դե հիմա այնպես արա, որ Լուկաշենկոն քեզանից ներողություն խնդրի: Կարո՞ղ է հասնել նրան, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում խնդիր չունենա: Իշխանությունը բարձր գոռալը չէ: Մայիսի 8-ին երբ ընտրվում էր, ես իրեն ասացի՝ միգուցե լավ հռետոր եք, բայց որպես երկրի գերագույն գլխավոր հրամանատար՝ ես Ձեզ չեմ տեսնում: Այս վեց ամիսները ցույց տվեցին, որ երբ նեղվում է՝ միտինգ է անում: Հա, լավ, մինչև դեկտեմբերի 9-ը ցույց արա, 6 ամիս հետո ի՞նչ ես անելու: Ժողովուրդը փայտ չունի, որ վառի, հացը, միսը թանկացել են, միրգը՝ նույնպես: Միայն բանանն է էժանացել: Կարո՞ղ է այս ժողովուրդը բանան ուտող ժողովուրդ է: Մարդիկ հրապարակ են դուրս եկել՝ իրենց խնդիրների պատճառով: Ո՞ր մեկն ես լուծել, որ կանգնում ասում ես, թե՝ մեր թիմը բոլոր խոստումները կատարել է: Այդ ի՞նչն ես կատարել: Մեկի աշխատավարձը, թոշակը մի կոպեկ բարձրացրե՞լ ես, աշխատատեղ բացե՞լ ես: Հո մենակ գոռալով ու «նախկինները վատն են» ասելով չէ: Նախկինները քեզ ժառանգել են 9 տոկոս տնտեսական աճով երկիր, դու այսօր բյուջեում 4.9 ես գրել: Ինչ վերաբերում է սպասվող ընտրություններին՝ ասեմ, որ չեն կարող դրանք քաղաքական ու գաղափարական լինել, քանի որ տոտալ հակաքարոզչություն է ընթանում: Հենց տեղները նեղանում է՝ մեկին բռնում են, ինչ-որ մի հատ կոռուպցիոն գործ են հորինում կամ հիշում: Հիմա Փաշինյանին հարց եմ տալիս՝ քաղաքական ի՞նչ հեղափոխություն ես արել: ՀԱՊԿ-ում ՀՀ ամուր դիրքերը խարխլել ես: Իմ ինչի՞ն է պետք, որ վարչապետը կանգնում մատ է թափ տալիս Լուկաշենկոյի կամ Նազարբաևի վրա: Ինձ պետք է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանն օգուտ ստանա, շատ զենք ստանան: Մենք մտել ենք այնտեղ, որ գործընկերային ճիշտ հարաբերությունների արդյունքում շահի Հայաստանի անվտանգությունը: Եթե ՀՀ-ն ՀԱՊԿ-ում իր ամուր դիրքերը կորցնի, միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է լինելու»,- եզրափակեց Է.Շարմազանովը:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ» Հերթական դեմարշը հոգևոր դասի դեմ․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am