«Նիկոլը ճիշտ է, ՀԱՊԿ-ը սխա՞լ…». Ռուբեն Հակոբյան

Ջոն Բոլթոնի երևանյան այցից հետո Հայաստանի շուրջ բավականին մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում: Նախ, Ն.Փաշինյանի կողմից անպատասխան թողած` «դե ֆակտո Իրանի հետ սահմանը կարող է փակվել»՝ Բոլթոնի հայտարարությունից հետո Իրանը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ համատեղ, ստորագրեց մի պայմանագիր, որի առանցքային դրույթներից մեկը ստորագրող կողմերի տարածքային ամբողջականության անձեռնամխելիությանն էր վերաբերում: Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց էին ձգտում Իրանից նման ստորագրություն ստանալ, ինչը, կարծում եմ, հասկանալի է. Արցախի հետագա կարգավիճակը այս պայմանագրում ձևակերպված է: Բոլթոնի` ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Արցախի հարցը օրակարգ բերելու կարծիք-հրահանգը Ն.Փաշինյանին նույնպես լուրջ քննարկման առարկա դարձավ թե´ մեզանում և թե Մինսկի խմբի անդամ երկրների քաղաքական շրջանակներում: Իսկ մինչ այդ ՀԱՊԿ-ում արդեն հասցրել էինք մեր դիվանագիտական տգիտության պատճառով խնդիրներ ստեղծել կառույցի ներսում` այդ քայլով լրջորեն ստվերելով կառույցի միջազգային հեղինակությունը: Ղազախստանն ու Բելառուսը երբեք չեն թաքցրել իրենց ռազմավարական լուրջ գործընկերային հարաբերությունները ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող (առայժմ) Ադրբեջանի հետ և բնական է, որ նրանք պետք է օգտվեին ստեղծված իրավիճակից, ինչն Ադրբեջանի հետ համագործակցաբար իրականացնում են «սրբորեն» (Լուկաշենկոյի ձևակերպումն է): Ակնհայտ է, որ Ն.Փաշինյանի և այդ կառույցում եղանակ ստեղծեղ որոշ առանցքային դերակատարների հետ հարաբերությունները, մեղմ ասած, գործընկերային չէ: Լուկաշենկո-Փաշինյան` միմյանց հասցեին տրված գնահատականները դուրս են դիվանագիտական արարողակարգի սահմաններց: ՆերՀԱՊԿային մթնոլորտի իրական արտացոլումն է նաև այն, որ ՀԱՊԿ պայմանագրի հոդված 17-ի համաձայն, Հայաստանին հասանելիք քվոտան` կառույցի Գլխավոր քարտուղարի հարցում, կարծում եմ, արդեն, կոպիտ ասած, խլել են մեզանից: Ի դեպ, ՀԱՊԿ-ի կանոնադրության 20 հոդվածը նախատեսում է նաև այդ կառույցից անդամ-երկրին հեռացնելու ընթացակարգը… Առավել ևս, որ Ադրբեջանն արդեն ՀԱՊԿ-ի մատույցներում է… Գուցե Ն.Փաշինյանն անկեղծ չէ՞ր, երբ իշխանություն ձեռք բերելու նպատակով հաշված օրերի ընթացքում հասարակությանը փորձեց համոզել, որ արմատապես փոխել է իր ծրագրային-քաղաքական դիրքորքշումները և ոգևորված սկսեց դիֆերամբներ ձոնել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի,  Ռուսաստանի և անձամբ Վ.Պուտինի հասցեին՝ մինչ այդ այդ կառույցների և ՌԴ-ի հետ հարաբերությունները դիտելով որպես Հայաստանի բնականոն զարգացման հիմնական խոչընդոտներ: Եվ հարց է` Բոլթոնի այցը ընդամենը զուգադիպեց այս վտանգավոր զարգացումների՞ն, թե՞… Ի դեպ, Ջոն Բոլթոնն ԱՄՆ նախկին փոխնախագահ Չէյնիի հետ կարողացան կրտսեր Բուշի օրոք սանձազերծել Մերձավոր Արևելքում արյունածոր վերքի վերաճած հեղափոխությունների շղթան, ինչը դարձավ 21-րդ դարի հիմնական արհավիրքներից մեկը… Նրանք փնտրում և հիմնական գտնում են այդ ազդեցության գործակալներին,  որոնց միջոցով իրականացնում են իրենց ծրագրերը:  Եվ գուցե Բոլթոնն արդեն  բանաձևել է հանձնարարականը․ Նիկոլը ճիշտ է, ՀԱՊԿ-ը սխա՞լ ․․․ Եվ, ուրեմն, ի գո՞րծ ․․․ Ռուբեն Հակոբյան Քաղաքագետ

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ» Հերթական դեմարշը հոգևոր դասի դեմ․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am