«Իմ Քայլը» դաշինքի կարգախոսը հաստատված է

Գնում ենք ծայրահեղությունների հետևից ու գնահատականներ ենք տալիս մի բանի, որի որոշումը չկար. երբ մասնավոր քննարկման ժամանակ միտք է հնչում, տանում դարձնում են, թե «Նիկոլ վարչապետ»–ն է եղել մեր կարգախոսը։ Մեր կարգախոսն է «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբի պետ, արձակուրդի մեջ գտնվող տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ կարգախոսի հարցում որոշումը հստակ է: «Դա մի կարգախոս է, որը բխում ՔՊ-ի ծրագրային դրույթներից և, իհարկե, կընկալվի հանրության կողմից. այն շատ լավ, կարևոր նաև ամբիցիոզ է: Շատ կարևոր է՝ մենք շեշտադրումը կատարենք հանրային երջանկության, հանրային հոգատարության վրա, դա հիմքն է հանդիսանալու հզոր պետության: Ծրագրին հիմա չանդրադառնանք, նոյեմբերի 25–ին տեղի կունենա մեր դրամահավաք երեկոն, որի ժամանակ կհնչի նաև մեր ծրագիրը»,- շեշտեց նա:

Անդրադառնալով ցուցակների վերաբերյալ քննադատություններին, մասնավորապես նրան, որ չնայած Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների կողմից խոսվել է «ծանոթ-բարեկամ-խնամի» սկզբունքը բացառելու մասին, այդուամենայնիվ, դաշինքի ցուցակում այդպիսիք կան, օրինակ՝ Սուրեն Պապիկյանի ընկերներից կան, Նիկոլ Փաշինյանի աներորդին և եղբորորդին ևս կան, չնայած ոչ անցող հորիզոնականներում, բայց ռեյտինգային համակարգի միջոցով անցնելու մեծ շանսերով, Սուրեն Պապիկյանն ասաց. «Այո, մեր կուսակցությունում կան նաև մարդիկ, ովքեր մեր ընկերներն են ու առաջին օրվանից ներգրավվել են մեր քաղաքական պրոցեսների մեջ, այսինքն՝ երբ ՔՊ-ն ընդդիմություն էր, երբ քաղաքացիական տարբեր ակցիաներ էր կազմակերպում, այդ նույն ընկերները, ովքեր կուսակցական էին, մեզ հետ մասնակցում էին։ Մեր կուսակցության մեծ մասը իմ լավ ընկերներն են, դա չափանիշ չէ: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 167 անգամ
Լրահոս
«Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ Ամիրյանում մեկնարկում է «խորոված փարթին», իսկ Փաշինյանը Մարալիկում դասախոսություն է կարդում Քորթնի Քարդաշյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ադրբեջանը 2023 թվականին շարունակեց Թուրքիայի ցեղասպանական արշավը. Նյու Յորքի քաղաքապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան (video) Փաշինյանը չի համապատասխանում իր պաշտոնին. ՀՀ-ն արժանի է արդարության և իրական ժողովրդավարության Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Քրդստանի ազգային կոնգրեսը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Նույնիսկ անզեն աչքով է ակնհայտ, որ բառիս բուն իմաստով եղծել են հուշարձանը․ Լիլիթ Գալստյան Հիշեցում․ ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)․ Հայկ Մարության «Ուրեմն տղադ ու կնիկդ տեռորի՞ստ են, որ Արցախն՝ Ադրբեջան է» մասիսցիները՝ Փաշինյանին (video) «Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի մահացու վրաերթի գործը իրականում իր կամ իր ընտանիքի գործը չէ միայն». Կարեն Վրթանեսյան #ՀԻՄԱ․ ԱՄՆ հայերի ակցիան՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (video) Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am