ԱԺ ապագա պատգամավորի «ֆոտոռոբոտը»

Երբ հանրային ալիքը բարձրանում է, փրփուրը և տակի ամբողջ կեղտը հայտնվում է ալիքի վերևում: Երբ քարավանի շարժման ուղղությունը 180 աստիճանով պտտում ես, հետևի թոփալները և թույլերը դառնում են առաջիններ: Երբ երկիրը լճանում է, գորտերի կռկռոցը լցնում է ամբողջ շրջապատը: Հա, ինչ էի ուզում ասել: Դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու: Ժողովրդական լեզվով ասած՝ ամեն մի շուն ու շանգյալ պատգամավորության թեկնածու է դարձել: «Ռեյտինգային» ընտրակարգը է՛լ ավելի է մխտռել իրավիճակը: Ում նայում ես, պատգամավորի թեկնածու է թվում աչքիդ: Որ կողմ նայում ես, պոտենցիալ օրենսդիր ես տեսնում: Ըստ դեմքի արտահայտության, ըստ այտերի մազածածկույթի (կամ դրա բացակայության),ըստ տարիքի, ըստ գլխին դրած բանի (կամ բանի բացակայության), ըստ հայացքի բթության, ըստ դեմքի ազատագրական արտահայտության, ըստ գլխի պարունակության (կամ դրա բացակայության), ըստ սեռական կողմնորոշման, ըստ ձայնի ճղճղանության, ըստ սոցիալական ծագման, ըստ բնակավայրի, ըստ ինքնանկարվելու հակվածության ու համանման այլ հատկանիշների կարելի ստույգությամբ ասել, թե ով որ ուժից է ներկայացել որպես պատգամավորության թեկնածու և ով կդառնա պատգամավոր: Ապագա պատգամավորի հատկանիշների մասին կարելի է արդեն գլխի ընկնել: Այդ հատկանիշները հաշվի առնելով փորձենք կազմել նրա «ֆոտոռոբոտը»: Սեռը՝ կարևոր չէ. այս հարցում անորոշությունը առավելություն է տալիս: Դեմքին անպայման թրաշ (եթե սուբյեկտը առերևույթ իգական սեռի է, ապա տարբերակիչ առանձնահատկությունը կապույտ մազերն են): Մարմինը՝ ահագին քայլածի տպավորություն թողնող: Տարիքը՝ 43-ից փոքր ու որքան փոքր, այնքան լավ: Ցանկալի է անգամ «երեկվա լակոտի» տարիքի: Գաղափարական ուղղվածությունը՝ բացակայում է: Մտավոր կարողությունը՝ առկա չէ և ցանկալի էլ չէ: Քաղաքական գործունեության սկիզբը՝ Գյումրի, 2018 թ, մարտի 31: Կամ՝ Երևան, 2018, մայիսի 8-ից հետո: Կառավարչական փորձը՝ բռնել է ջրի շիշ, սելֆիի ձող և բարձրախոսի կոթ (կարևորն այն է, որ վերջում տանձի պոչ չստանա): Հմտությունները՝ ֆեյսբուքյան ստատուսչի է, ակտիվ «լայքում» է, գերակտիվ «շեյրում» է, բոլոր իրավիճակներում կարող է Ֆեյսբուքով «լայվ» մտնել, քոմենթում է ցանկացած ստատուսի տակ, տիրապետում է սելֆիի բոլոր պոզաներին, շփվում է տրանսֆիստիտների հետ: Կարգավիճակը՝ հանդիսանում է կուռքի բարեկամը, ծանոթը, քայլակից ընկերը, կուսակիցը, մոտիկի մոտիկը, ծանոթի բարեկամը, աներձագը, քենին, բաջանաղը, հարսը, հարսի տեքորկինը, զարմիկը, բախտակիցը, դրկիցը, խնամին, վարորդը, վարսավիրը, «մաշնի» խադավիկը, մարզիչը, ավտոյի ակերի բալանսիրովշիկը, ռազվալշիկն ու սխաժդենշիկը: Բոլորը պետք է լինեն քոքված հեղափոխական. անգամ ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից թռածները: Տիրապետում է հայերենին (հատկապես՝ հանրահավաքային հայերենին), գյուղական ակցենտով անգլերենին ու քյառթու ռուսերենին: Ֆրանսերեն կարդում է հայերեն գրած տառերով, օրինակ՝ բոնժուղ մադամ է մըսյո, ժը վուզ եմ, ժե նէմ պա Սեղժ, ժէմ լա ղեվօլյուսիոն, ժը նե մանժ պա սիզ ժուղ և այդպես շարունակ: Ապագա պատգամավորի համար օրեսնդրական գործունեության փորձը հակացուցված է: Կարևորն այն է, որ նա պետք է լինի «դուխով» և առիթ-անառիթ գոռա այն, ինչ որ կթելադրեն վերևից և սեղմի այն կոճակը, որն առանց վերևից թելադրելու էլ պետք է գլխի ընկնի՝ հակահեղափոխական չպիտակավորվելու համար: Գըմփ-գըմփ-հո՜ւ: 7or.am Հայկ Ուսունց

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Փաշինյանին ասե՛ք՝ թող իր արած հայտարարության պատասխանը տա․ Ռոբերտ Քոչարյան (video) «Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ Ամիրյանում մեկնարկում է «խորոված փարթին», իսկ Փաշինյանը Մարալիկում դասախոսություն է կարդում Քորթնի Քարդաշյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ադրբեջանը 2023 թվականին շարունակեց Թուրքիայի ցեղասպանական արշավը. Նյու Յորքի քաղաքապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան (video) Փաշինյանը չի համապատասխանում իր պաշտոնին. ՀՀ-ն արժանի է արդարության և իրական ժողովրդավարության Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Քրդստանի ազգային կոնգրեսը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Նույնիսկ անզեն աչքով է ակնհայտ, որ բառիս բուն իմաստով եղծել են հուշարձանը․ Լիլիթ Գալստյան Հիշեցում․ ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)․ Հայկ Մարության «Ուրեմն տղադ ու կնիկդ տեռորի՞ստ են, որ Արցախն՝ Ադրբեջան է» մասիսցիները՝ Փաշինյանին (video) «Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի մահացու վրաերթի գործը իրականում իր կամ իր ընտանիքի գործը չէ միայն». Կարեն Վրթանեսյան #ՀԻՄԱ․ ԱՄՆ հայերի ակցիան՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (video) Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am