Քոչարյանի «Կյանքն ու ազատությունը», նաև՝ անազատությունը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի հեղինակած գիրքը շուտով լույս կտեսնի։ Սկզբում կհրատարակվի Մոսկվայում՝ ռուսերեն, քանի որ Քոչարյանը ռուսերեն է գրել, ապա կթարգմանվի հայերեն․ արդեն թարգմանիչներն աշխատում են։ Գիրքն ինքնակենսագրական է և կոչվում է «Կյանք և ազատություն»։ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մեզ ասաց, որ գրքում Քոչարյանի կյանքն է՝ մանկությունից մինչև մեր օրերը, և ներառում է բավականին հետաքրքիր պատմություններ, որոնց մի մասն ընդհանրապես հանրությանը հայտնի չէ, օրինակ՝ մանկությունից որոշ դրվագներ, ծնողների, եղբոր հետ կապված որոշ փաստեր, իր տոհմի վերաբերյալ պատմություններ։ Գրքում ներկայացված են նաև Քոչարյանի բանակային կյանքը, ծառայության տարիները, արցախյան ազատագրական պայքարը։ «Մանրամասներ կան նաև հայտնի իրադարձությունների մասին, օրինակ՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի մասին, իր և Կարեն Դեմիրճյանի մտերիմ հարաբերությունների մասին, Սերժ Սարգսյանի մասին։ Առհասարակ, գրքում արծարծված են նորանկախ Հայաստանի գրեթե բոլոր նշանավոր դերակատարները»։ Սողոմոնյանը վստահ է, որ գրքում կան այնպիսի ճշմարտություններ, որոնք շատերին դուր չեն գա։ Իր կյանքի և ազատության մասին պատմող գրքում Քոչարյանն անդրադարձել է նաև իր կարճաժամկետ անազատությանը՝ երկշաբաթյա կալանքին, որից ազատվեց օգոստոսի 13-ին։ Բանտում գտնվելու օրերին գիրքը համարյա պատրաստ է եղել։ Բայց քանի որ սա ևս մի նոր դրվագ էր նրա կյանքում, գրքի հեղինակն ավելացրել է նաև իր՝ անազատության մեջ գտնվելու հատվածը։ Գիրքը ծավալուն է՝ մոտ 500 էջ»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Փաշինյանին ասե՛ք՝ թող իր արած հայտարարության պատասխանը տա․ Ռոբերտ Քոչարյան (video) «Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ Ամիրյանում մեկնարկում է «խորոված փարթին», իսկ Փաշինյանը Մարալիկում դասախոսություն է կարդում Քորթնի Քարդաշյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ադրբեջանը 2023 թվականին շարունակեց Թուրքիայի ցեղասպանական արշավը. Նյու Յորքի քաղաքապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան (video) Փաշինյանը չի համապատասխանում իր պաշտոնին. ՀՀ-ն արժանի է արդարության և իրական ժողովրդավարության Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Քրդստանի ազգային կոնգրեսը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Նույնիսկ անզեն աչքով է ակնհայտ, որ բառիս բուն իմաստով եղծել են հուշարձանը․ Լիլիթ Գալստյան Հիշեցում․ ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)․ Հայկ Մարության «Ուրեմն տղադ ու կնիկդ տեռորի՞ստ են, որ Արցախն՝ Ադրբեջան է» մասիսցիները՝ Փաշինյանին (video) «Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի մահացու վրաերթի գործը իրականում իր կամ իր ընտանիքի գործը չէ միայն». Կարեն Վրթանեսյան #ՀԻՄԱ․ ԱՄՆ հայերի ակցիան՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (video) Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am