Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը համաձայն ՊԵԿ-ի առաջարկների հետ

Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքում գրառում է կատարել, ըստ որի ինքը կողմ է, որ բոլոր ՀՀ քաղաքացիները հարկ վճարող դառնան, քանի որ դա բոլոր քաղաքակիրթ երկրներում դարձել է բնական նորմ: Ինչ խոսք, առաջին հայացքից նա ճիշտ է ասում, պետությունը պետություն չի դառնա, եթե իր քաղաքացիները չսովորեն հարկեր վճարել: Բայց արի ու տես, որ այդ գաղափարը չի ընդունվում մեր քաղաքացիների մեծ մասի կողմից: Այստեղ էլ Դանիելը օրիգինալ չէ, նշելով, որ տրամաբանական է քաղաքացիների այս դիրքորոշումը: Պարզապես, ըստ նրա, պետությունը, օգտվելով Փաշինյանի բարձր վարկանիշից, վերջապես պետք է կարողանա կյանքի կոչել այս շատ կարևոր դրույթը: Առաջին հայացքից պրոգրեսիվ պատկերացումներ ունեցող մարդու տեսակետ է, ով կոչ է անում Փաշինյանին՝ կատարել այս ոչ պոպուլյար քայլը հանուն պետության շահերի: Սկսենք նրանից, որ այս տիպի մասշտաբային լուծումները իրականացնում են, երբ երկիրը գտնվում է թռիչքային զարգացման ուղու վրա, երբ միջին դասը կազմում է հանրության պատկառելի մասը, երբ երկրում արդեն առկա է քաղաքակիրթ աշխատանքի շուկա և մարդկանց զգալի մասը այլևս չեն մեկնում արտագնա աշխատանքների, երբ մարդկանց կենսամակարդակը մեծանում է տարեցտարի և այն տեսանելի է բոլորի համար, երբ բյուջեի վերահսկողությունը դառնում է թափանցիկ, այլ ոչ թե վերացական բնույթի է, և  վերջապես այն ժամանակ, երբքաղաքացիները սկսում են վստահել պետական ինստիտուտներին, այլ ոչ թե՝ անհատներին: Դանիելը այս մասին կարող է չիմանալ, բայց երբ նա հղում է անում զարգացած երկրների փորձին, ապա գոնե պետք է ուսումնասիրած լիներ նրանց այդ խնդրի լուծման պատմական ուղին, այլ ոչ թե գնահատեր այսօրվա կտրվածքով: Սակայն այս մտածողությունն ու գործելաոճը միայն Դանիելին բնորոշ չէ: Այն համատարած է մեր երկրում: Բոլորն ուզում են թվալ «խելացի ու պրոգրեսիվ» : Այդ հարցում ռեկորդը իհարկե պատկանում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այս մարդկանց կարելի է բնութագրել, որպես պրիմիտիվ, կեղծ-մտավորական տեսակներ, որոնց պատկերացումները խիստ մակերեսային են, իսկ մտածողությունը՝ աննկարագրելի ցինիկ: Կարելի է ասել, որ Հայաստանում գործում է այդպիսի մարդկանց պատրաստման «դպրոց»: Այդ մարդիկ, սովորաբար նստած են լինում «դրսի» գրանտների վրա, ունենում են ֆեոդալական ապրելակերպ, բայց իրենց մտքերը տեսքով շատ «արևմտամետ» բնույթ ունեն: Նրանք տարեկան ստանալով հարյուր հազարավոր դոլարներ, որպես եկամուտ, փորձում են կիսաաղքատ մարդկանց հայրենասիրության դասեր տալ, իբր՝ «ինտելեկտուալ մտքերով» փաթեթավորմամբ: Մեր ժողովրդի ողբերգությունը կայանում է նրանում, որ մենք չունենք նորմալ իրական փորձագետներ, տնտեսագետներ, կառավարման փորձագետներ, որոնք խորքային պատկերացում ունենան այս խնդիրների մասին: Արդյունքում այդ բացը լրացնում են «ինտելեկտուալ» փաթեթավորմամբ , պարզունակ մարդիկ, որոնք այս հարցերում պարզապես տգետներ են, բայց անկեղծորեն չգիտեն դրա մասին: Արդյունքում, ժամանակ առ ժամանակ, սկսում են այդպիսի քննարկումները: Այսօր դեռ լավ է, նախկինում, Գյումրիում նավահանգիստ էին պատրաստվում կառուցել: Եվ այսօր էլ այդ մարդիկ զբաղեցնում են շատ բարձր պաշտոններ: Այնպես որ, կարիք չկա զարմանալու, քանզի այս մարդիկ քաղցկեղի նման վարակել են այս Հայաստանի տնտեսագիտական և կառավարման միտքն ու տրամաբանությունը, և թույլ չեն տալիս, որ նոր մտածողության ծիլեր դուրս գա այս ոլորտում: Դրա համար էլ , օրինակ, իրավապաշտպան վարդան Հարությունյանը զարմանում է, թե ինչպես է ստացվում, որ նույնիսկ հեղափոխությունները չեն կարողանում փոխել իրերի այս իրավիճակը: zham.am Արտակ Հակոբյան

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ-ի տասնյակ օբյեկտների Նրանք նույնպես մինչև վերջին պահը չլքեցին իրենց երկիրը․ թյուրքագետ «Խփիր և փախիր» ռազմավարության առաջին նշանները. Թրամփը սկսում է ելքի ուղիներ փնտրել․ Խաչիկյան Ես ստանձնում եմ Իրանի քաղաքականության ղեկավարումը․ Այաթոլլա Ալիռեզա Արաֆի Թմրամիջոցներն արդեն հասել են դպրոցականներին․ Հայաստանում կա 1200 նարկոշոփ․ Գևորգ Սիմոնյան ՆԱՏՕ-ն վերադասավորում է ուժերը «պոտենցիալ սպառնալիքներին» դիմակայելու համար Ողբերգական վթար Մաստարա-Թալին ավտոճանապարհին. զոհ և վիրավորներ կան «Պեռաշկի ուտելով՝ Նիկոլը խելագարի պես պտտվում է, լա՛վ, էս ի՞նչ է․ աշխարհը պայթում է»․ Խաչիկյան (video) Մենք բանակցություն չենք վարի ԱՄՆ-ի հետ․ Ալի Լարիջանի Ալի Խամենեին սպանված է․ Ի՞նչ է սպասվում Իրանին. Սուրեն Սուրենյանց (video) Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների ժամանակ դպրոցներում զոհվել է մոտ 170 աշակերտ և ուսուցիչ Կանոնակարգերը խախտած երեք ամերիկյան և բրիտանական նավթատարներ հրթիռային հարվածի են ենթարկվել Իսրայելական բանակը հայտարարել է 100 000 պահեստազորայինների զորահավաքի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Թրամփը հայտարարել է Իրանի կառավարչի երեք թեկնածուների մասին Իսրայելը փորձում է ներքաշել Պարսից ծոցի երկներին պատերազմի մեջ. Վահե Դավթյան Հրապարակվել են Ալի Խամենեիի նստավայրի լուսանկարները Մեծ Բրիտանիան մշակում է Պարսից ծոցի երկրներում գտնվող 94,000 բրիտանացիների տարհանման ծրագիր Այս իրադարձությունների ծանր հետևանքները տասնամյակներով զգացնել են տալու տարածաշրջանի վրա Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը Արտակարգ դեպք Արարատի մարզում Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը Իրանի դեմ գործողության ժամանակ ոչնչացվել է Իրանի 48 առաջնորդ. Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am