Կանայք ևս կարող են զինծառայություն անցնել
Թուրքիայում կանայք կարող են կամավոր հիմունքներով զինծառայություն անցնել: Այս մասին ինչպես հաղորդում է «Վաթան» թերթը, ասվում է Թուրքիայի պաշտպանության և Գլխավոր շտաբի բարեփոխումների փաթեթում: Կանանց համար նախատեսվում է, տղամարդկանց համեմատ, ավելի կարճ ժամկետով զինծառայություն: Կանայք կամավոր զինծառայություն ներկայում կարող են անցնել Ավստրիայում, Դանիայում, Ֆինլյանդիայում, Շվեյցարիայում, Լիտվայում և Հունաստանում:
