«Կառավարությունը գնում է ոչ թե քաղաքացու գրպանը լցնելու, այլ քերելու տրամաբանությամբ». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պայմանականորեն «խոպանի» հարկը շատ վատ ուղերձ է նոր իշխանությունների կողմից, ու ավելի լայն համատեքստում, քան միայն հարկումը. 1. կառավարությունը գնում է ոչ թե քաղաքացու գրպանը լցնելու, այլ քերելու տրամաբանությամբ, 2. իշխանությունը գնում է քաղաքացու բեռն ու պարտականությունը մեծացնելու, այլ ոչ թե իր պատասխանատվությունները մեծացնելու ճանապարհով, 3. կառավարությունը գնում է ոչ թե զարգացման, նոր եկամտի աղբյուրներ ու հնարավորություններ ստեղծելու, այլ եղածը վտանգի տակ դնելու ճանապարհով, Այս ամենով հանդերձ, իշող ուժը խաթարում է պետության շուրջ հանրային պայմանագրի բովանդակությունը, դրա սոցիալական, քաղաքական արադարության սկզբունքը: Հասարակությունները պետություն ստեղծում են, որպեսզի ներքին ու արտաքին քաղաքականությունների միջոցով ու պետական ու տեղական իշխանությունների կողմից իրենց մատուցվեն սոցիալականից մինչև անվտանգային ու պաշտպանական լավագույն ծառայությունները: Պետության կողմից իր գործառույթների պատշաճ կատարման ձախողման արդյունքում խոպանի ինստիտուտը սոցիալական-տնտեսական ոլորտում մի բան էլ ավել իր վրա է վերցրել պետության բեռի զգալի հատվածը՝ ի դեմս բյուջեին հավասար երկիր ուղարկվող մասնավոր տրանսֆերտների, թեպետ պետություն ստեղծելու հիմնական պայմանագրով նա այդ պատասխանատվությունն էլ չունի ու կարող էր չունենալ: Այժմ պետությունը նրան ասում է՝ ավելացրա քո բեռը: Սա պետության շուրջ հայ հասարակության կնքած քաղաքական պայմանագրի սոցիալական ու այլ տեսակի արդարության սկզբունքի խեղում է, պետության կողմից փախուստ իր պայմանագրային պատասխանատվությունից ու պարտավորություններից: Սրա հետևանքն արդեն տեսանելի դիսկուրսն է այսպիսի փիլիսոփայությամբ, անարդարությամբ պետություն ունենալու նպատակահարմարության, մնալ-գնալու շուրջ: Հիշեցնեմ, որ իշխող քաղաքական ուժի անվանումն էլ Քաղաքացիական պայմանագիր է: Մի արեք նման բան: Սա ուղղակի պետության սիտուացիոն ու անհեռանկար կառավարման դրսևորում է ու ոչ մի խնդիր չի լուծելու, այն դեպքում երբ ճանապարհը ստրատեգիական ու պրոֆեսիոնալ կառավարումն է, որի համար սկսում են երկրի տեսալականի, տարբեր ոլորտների զարգացման հայեցակարգերի ու դրանց ճանապարհային քարտեզների ընդունումից: Իսկ այս փիլիսոփայությամբ ոչ միայն իշխանությունը, այլ երկիրը հեռու չի գնա»:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Նրանք նույնպես մինչև վերջին պահը չլքեցին իրենց երկիրը․ թյուրքագետ «Խփիր և փախիր» ռազմավարության առաջին նշանները. Թրամփը սկսում է ելքի ուղիներ փնտրել․ Խաչիկյան Ես ստանձնում եմ Իրանի քաղաքականության ղեկավարումը․ Այաթոլլա Ալիռեզա Արաֆի Թմրամիջոցներն արդեն հասել են դպրոցականներին․ Հայաստանում կա 1200 նարկոշոփ․ Գևորգ Սիմոնյան ՆԱՏՕ-ն վերադասավորում է ուժերը «պոտենցիալ սպառնալիքներին» դիմակայելու համար Ողբերգական վթար Մաստարա-Թալին ավտոճանապարհին. զոհ և վիրավորներ կան «Պեռաշկի ուտելով՝ Նիկոլը խելագարի պես պտտվում է, լա՛վ, էս ի՞նչ է․ աշխարհը պայթում է»․ Խաչիկյան (video) Մենք բանակցություն չենք վարի ԱՄՆ-ի հետ․ Ալի Լարիջանի Ալի Խամենեին սպանված է․ Ի՞նչ է սպասվում Իրանին. Սուրեն Սուրենյանց (video) Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների ժամանակ դպրոցներում զոհվել է մոտ 170 աշակերտ և ուսուցիչ Կանոնակարգերը խախտած երեք ամերիկյան և բրիտանական նավթատարներ հրթիռային հարվածի են ենթարկվել Իսրայելական բանակը հայտարարել է 100 000 պահեստազորայինների զորահավաքի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Թրամփը հայտարարել է Իրանի կառավարչի երեք թեկնածուների մասին Իսրայելը փորձում է ներքաշել Պարսից ծոցի երկներին պատերազմի մեջ. Վահե Դավթյան Հրապարակվել են Ալի Խամենեիի նստավայրի լուսանկարները Մեծ Բրիտանիան մշակում է Պարսից ծոցի երկրներում գտնվող 94,000 բրիտանացիների տարհանման ծրագիր Այս իրադարձությունների ծանր հետևանքները տասնամյակներով զգացնել են տալու տարածաշրջանի վրա Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը Արտակարգ դեպք Արարատի մարզում Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը Իրանի դեմ գործողության ժամանակ ոչնչացվել է Իրանի 48 առաջնորդ. Թրամփ Թրամփը պնդում է, թե Իրանի ղեկավարները սկսել են բանակցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am