Վազգեն Խաչիկյանի բնակարանը կհանվի աճուրդի

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին հանձնարարվել է գնահատել, թե որքան է կազմում սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանին պատկանող Լոռու մարզի Ախթալա համայնքի 23/2 հասցեում գտնվող բնակարանի բաժնի շուկայական արժեքը եւ, առհասարակ, արդյոք աննպատակահարմար է նրան համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանի բնեղենով առանձնացնել: Հիշեցնենք, որ Խաչիկյանը մոտ 290 մլն դրամ կենսաթոշակ յուրացնելու համար 12 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն կալանավայրում 5 տարի անցկացնելուց հետո Սերժ Սարգսյանից ներում ստացավ ու ազատ արձակվեց: Այդ ընթացքում Խաչիկյանի դեմ դատարան էր դիմել նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը` որպես նրա յուրացրած գումարի փոխհատուցում պահանջելով ընդհանուր սեփականությունից առանձնացնել Խաչիկյանի բաժնեմասն ու այն վաճառել փոխհատուցելու համար հափշտակված 290 մլն դրամի մի մասը: Արդյունքում, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հանձնարարել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին գնահատել նրան պատկանող բնակարանը: Այն բանից հետո, երբ փորձագետները կտան բնակարանի շուկայական արժեքը, դատարանը որոշում կկայացնի եւ Վազգեն Խաչիկյանին պատկանող բնակարանը կհանի աճուրդի: Իսկ մինչ այդ նշենք, որ իրավաբանական ծառայություն մատուցող «Եգորսիստեմ» ՍՊԸ տնօրեն փաստաբան Տիգրան Եգորյանը Խաչիկյանի դեմ դատական հայց է ներկայացրել` պահանջելով 300 հազար դրամ: Մեզ հայտնի դարձավ, որ ՍՊԸ-ն սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի աղմկահարույց չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրավաբանական ծառայություն է մատուցել, սակայն վերջինս չի վճարել ծառայության դիմաց: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է իրավաբական ընկերության տնօրեն Տիգրան Եգորյանի հայցը:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
«Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ Ամիրյանում մեկնարկում է «խորոված փարթին», իսկ Փաշինյանը Մարալիկում դասախոսություն է կարդում Քորթնի Քարդաշյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ադրբեջանը 2023 թվականին շարունակեց Թուրքիայի ցեղասպանական արշավը. Նյու Յորքի քաղաքապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան (video) Փաշինյանը չի համապատասխանում իր պաշտոնին. ՀՀ-ն արժանի է արդարության և իրական ժողովրդավարության Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Քրդստանի ազգային կոնգրեսը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Նույնիսկ անզեն աչքով է ակնհայտ, որ բառիս բուն իմաստով եղծել են հուշարձանը․ Լիլիթ Գալստյան Հիշեցում․ ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)․ Հայկ Մարության «Ուրեմն տղադ ու կնիկդ տեռորի՞ստ են, որ Արցախն՝ Ադրբեջան է» մասիսցիները՝ Փաշինյանին (video) «Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի մահացու վրաերթի գործը իրականում իր կամ իր ընտանիքի գործը չէ միայն». Կարեն Վրթանեսյան #ՀԻՄԱ․ ԱՄՆ հայերի ակցիան՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (video) Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am