Դերային ճգնաժամ

Նիկոլ Փաշինյանի մոտ վարչապետ դառնալուց հետո ակնհայտորեն կա դերային ճգնաժամ: Դա ինչ-որ առումով բնական պետք է համարել, քանզի հեշտ չէ շատ կարճ ժամանակահատվածում 180 աստիճանով փոխվել, բայց եթե սա երկար ձգվի, ապա խնդիրներ կառաջացնի ոչ միայն Փաշինյանի, այլ նաև Հայաստանի համար: Ի դեպ, արդեն առաջացրել է: Փաշինյանի մոտ դերային տրանսֆորմացիայի հետ կապված խնդիրներն իրենց զգացնել են տալիս և՛ ներքին կյանքում, և՛ արտաքին: Մենք ունենք Փաշինյան-լրագրող, Փաշինյան-միտինգավար, Փաշինյան-ընդդիմադիր, Փաշինյան-վարչապետ, Փաշինյան-պոպուլիստ, Փաշինյան-ռացիոնալիստ, Փաշինյան-հետապնդող, Փաշինյան-հետապնդվող, Փաշինյան-հեղափոխական, Փաշինյան-հակահեղափոխական, Փաշինյան-մերժող, Փաշինյան-չմերժող, Փաշինյան-կապիտալիստ, Փաշինյան-բոլշևիկ, Փաշինյան-հակաօլիգարխիստ, Փաշինյան-օլիգարխաֆիլ, Փաշինյան-բռնող, Փաշինյան-բաց թողնող, Փաշինյան-ժողովրդավար, Փաշինյան-դիկտատոր, Փաշինյան-տարածք հանձնող, Փաշինյան-ոչմիթիզհողական, Փաշինյան-ռուսատյաց, Փաշինյան-ռուսամետ և այլն: Այս բոլոր դերերի մեջ Փաշինյանը կարող է հայտնվել նույն օրվա ընթացքում: Նա ակնհայտորեն իրեն հարմարավետ է զգում ընդդիմադիր խմբագրի ու փողոցային առաջնորդի կարգավիճակում: Կաբինետային մթնոլորտը նրան խորթ է և առաջացնում է «չար տնակի» դեմ պայքարելու ենթագիտակցական ցանկություն, ասել է թե՝ շատ հաճախ Նիկոլը դուրս է գալիս պարոն Փաշինյանի դեմ: Փաշինյանն ակնհայտորեն չի զգում, որ «դուխով» կեպկան այլևս պետք է պահել տանը՝ որպես հիշատակ, և մտնել նոր իմիջի մեջ: Փողկապը, կաբինետային քննարկումները, նիստերը և չինովնիկական «կենցաղը» նյարդայնացնում են նրան: «Գըմփ-գըմփ-հո՛ւ»-ն ավելի հոգեհարազատ է, քան, ասենք, Հարկային օրենսդրության բարեփոխումների փաթեթ քննարկելը: Ավելի հաճելի է սահմանագծում զինվորների հետ սելֆի անելը, քան երկրի անվտանգության ապահովման հարցերով մասնագիտական քննարկումներ անցկացնելը: Երբ ընդդիմադիր ու էժանագին սենսացիաներ փնտրող թերթի խմբագիրն է չստուգված լուրերը տարածում ու դրանց հիման վրա գնահատականներ տալիս և վերլուծություններ անում, դա կարելի է հասկանալ: Բայց երբ երկրի ղեկավարն է օդում բաներ «կրակում» ու դրա հիման վրա գնահատականներ տալիս, ապա դա վտանգավոր է պետության ու հանրության համար: Բամբասանքների ու սեփական պատկերացումների հիման վրա քրեական հետապնդումներ իրականացնելն անթույլատրելի է: Եթե նախկինում Փաշինյանը դեմ էր ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին, ապա այժմ նա կողմ է դրանց, ինչը հասկանալի է, բայց անհասկանալի են այն քայլերը, որոնք արվում են արտաքին քաղաքական ոլորտում: Չի՛ կարելի քայլ անել, հետո նոր մտածել կամ նույնիսկ քայլ անելուց հետո չմտածել: Չէր կարելի «Մարտի 1»-ը օգտագործել ներքաղաքական խաղերում ու դառնալ «Մարտի 1»-ի գերին՝ օգտագործված ու գերեվարված վիճակի մեջ դնելով Հայաստանին: Չի՛ կարելի «ասֆալտին փռելու» հրաման արձակել հանրահավաքային հարթակից, հետո ներդրումների ակնկալիք ունենալ: Ո՞վ է հիմար, որ նման մթնոլորտում բիզնես զարգացնի: «Ասֆալտին փռվածներից» ո՞ր մեկը ներդրում կանի մի երկրում, որտեղ վարչապետը հրահանգներ է տալիս ԱԱԾ-ին ու ոստիկանությանը սկսել ռեյդեր և 2 ժամից իրեն զեկուցել. սա կոմպլեքսներ ու կառավարչական լուրջ խնդիրներ ունեցող մարդու վարքագիծ է: Ինչպե՞ս կարելի է արտաքին ներդրումներ ակնկալել այն դեպքում, երբ այդ պոտենցիալ ներդրողների մոտ դժգոհում ես, որ Հայաստանում կա 800 հազար լոդր ու պարազիտ: 800 հազար լոդրի մասին կարելի է խոսել փակ կաբինետում ու փորձել ելքեր գտնել, իսկ ահա հրապարակավ չի կարելի հայտարարել մի բան, որից միայն տուժելու ես: 350 հազարին ու 800 հազարին մե՛րթ քծնելով, մե՛րթ հարվածելով՝ երկուսի համար էլ դառնում ես օտար և երկուսին էլ կորցնում: Դերային խնդիրները խոր արմատներ ունեն Փաշինյանի մոտ: Նա մինչև վարչապետ դառնալը ապրել է մի աշխարհում, իսկ այժմ իր համար նոր աշխարհ է բացահայտում: Բացահայտում է ու շոկ ապրում: Նրա համար շոկային բացահայտում են ինչպես պետական կառավարումը, այնպես էլ միջազգային հարաբերությունները: Նրան թվացել է, որ չինովնիկները առավոտից-երեկո թալանով են զբաղված, բայց հիմա հասկանում է, որ այդպես չէ, և տնտեսության թռիչքային զարգացումն ապահովելու համար պետք է ոչ թե «դուխով» հակակոռուպցիոն «մասկի-շոուներ» կազմակերպել, այլ խելք բանեցնել, ինչը դժվար է և ինչին պատրաստ չեն երիտհեղափոխականները: Որպես նախկին խմբագիր և ընդդիմադիր գործիչ՝ Փաշինյանը մշտապես բացասական լույսի ներքո է ներկայացրել Պուտինին, Նազարբաևին, Լուկաշենկոյին: Հիմա նա հայտնվել է այդ մարդկանց հետ միևնույն ակումբում և չի կարողանում ադապտացվել իրավիճակին. նրա մեջ դեռ նստած է պոպուլիստ-լրագրողն ու ամբոխի առաջնորդը: Փաշինյանը կոչ արեց Լավրովին ադապտացվել Հայաստանին, բայց Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում ադապտացվել ու համարժեք պահել իրեն մեր առջև ծառացած խնդիրներին: Նա ստեղծեց խնդիրներ ՀԱՊԿ-ում ու հիմա փորձում է հերոսաբար հաղթահարել դրանք՝ հանդիպելով Բելառուսի ԱԳՆ խոսնակի հեգնական ու բարոյախրատական պատասխանին (նման բան չի եղել անկախ Հայաստանի որևէ ղեկավարի հանդեպ): Մի խոսքով, «Ալիսան» հայտնվել է «հրաշքների» աշխարհում և դա ամեն օր իրեն զգացնել է տալիս: Փաշինյանը, հետևաբար, շատ արագ պետք է ադապտացվի իր նոր կարգավիճակին, այլապես մեր ներքին ու արտաքին մարտահրավերները Հայաստանն այնպես կշրջափակեն, որ մենք չենք հասցնի ադապտացվել ու լուրջ խնդիրների առաջ կկանգնենք: Դեկտեմբերի 9-ից հետո Փաշինյանը գրեթե 100-տոկոսանոց հավանականությամբ վարչապետ կդառնա: Դրանից հետո պետք է հուսալ, որ դերային կոնֆլիկտը կանցնի, ու մենք բոլորս կտեղափոխվենք ռացիոնալ դաշտ: Կորյուն Մանուկյան

դիտվել է 69 անգամ
Լրահոս
«Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ Ամիրյանում մեկնարկում է «խորոված փարթին», իսկ Փաշինյանը Մարալիկում դասախոսություն է կարդում Քորթնի Քարդաշյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ադրբեջանը 2023 թվականին շարունակեց Թուրքիայի ցեղասպանական արշավը. Նյու Յորքի քաղաքապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան (video) Փաշինյանը չի համապատասխանում իր պաշտոնին. ՀՀ-ն արժանի է արդարության և իրական ժողովրդավարության Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Քրդստանի ազգային կոնգրեսը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Նույնիսկ անզեն աչքով է ակնհայտ, որ բառիս բուն իմաստով եղծել են հուշարձանը․ Լիլիթ Գալստյան Հիշեցում․ ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)․ Հայկ Մարության «Ուրեմն տղադ ու կնիկդ տեռորի՞ստ են, որ Արցախն՝ Ադրբեջան է» մասիսցիները՝ Փաշինյանին (video) «Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի մահացու վրաերթի գործը իրականում իր կամ իր ընտանիքի գործը չէ միայն». Կարեն Վրթանեսյան #ՀԻՄԱ․ ԱՄՆ հայերի ակցիան՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (video) Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am