Ռիբինին կարող են ընդգրկել ադրբեջանական «սեւ ցուցակ»
Ռուս լրագրող, Gazeta.ru ինտերնետային պարբերականի թղթակից Ալեքսանդր Ռիբինին կարող են ընդգրկել Ադրբեջան այցելելու տեսակետից անցանկալի մարդկանց ցուցակում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Պատճառն այն է, որ նա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էր այցելել առանց ադրբեջանական կողմին տեղեկացնելու: Նշենք, որ Ռիբինի պատրաստած ռեպորտաժը բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել:
