«Այս խորհրդարանը կարճ կյանք է ունենալու». Սամվել Նիկոյան

ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին Հանրապետական  կուսակցության մասնակցությանը, նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ն հայտարարել էր, որ օգնելու է նոր կառավարությանը, միևնույն ժամանակ՝ ուշադիր է լինելու արտաքին քաղաքական, երկրի համար արժեհամակարգային հարցերին և հայտնելու է իր կարծիքը։ Ինչպես նշեց` այսօր քաղաքական դաշտում բոլորը հարվածում են Հանրապետական կուսակցությանը՝ երբեմն իրենց հայտարարելով ընդդիմություն, ինչը, Սամվել Նիկոյանի կարծիքով՝ ճիշտ չէ, քանի որ ընդդիմությանն ընդդիմություն չի լինում։ «Մեզ հարվածողների մի մասը քծնում է իշխանություններին, մի մասը՝ վախենում, և վախենալով հանդերձ՝ քծնում։ Ամեն դեպքում երկու պարագայում էլ դա ակնհայտ երևում է՝ կա վախ և քծնանք։ Այսօրվա գործող իշխանություններին միակ գործող ու իրական ընդդիմությունը Հանրապետական կուսակցությունն է»,- շեշտեց Նիկոյանը։ Սամվել Նիկոյանի խոսքով՝ ՀՀԿ-ն ազգային պահպանողական գաղափարախոսության կրող քաղաքական ուժ է, որի համար Առաքելական եկեղեցին, ընտանիքը, բանակն ունեն  առանցքային նշանակություն։ «Կարծում եմ՝ այս խորհրդարանը կարճ կյանք է ունենալու, ուստի ես կպատրաստվեմ հաջորդ ընտրություններին։ Քաղաքականության մեջ արդեն կա նախադեպը, երբ կարելի է ուժով հեղաշրջում իրականացնել, իսկ ո՞վ ասաց, որ այդ նախադեպից ապագայում չեն օգտվի անհատներ և քաղաքական ուժեր»: Նրա համոզմամբ՝ ներկայիս իշխանությունը տասը տարի օգտագործել է Մարտի մեկի զոհերի հարազատներին՝ քարոզչություն իրականացնելու նպատակով. «Նոր իշխանությունը մասնակից է եղել Մարտի մեկի իրադարձություններին: Այս վերջին ամիսներին ունեցե՞լ ենք մեկ դեպք, երբ հայտարարեն կամ ապացուցեն, որ զոհերից որեւէ մեկի պատճառը եղել են որեւէ մեկի գործողությունները: Չկա նման աշխատանք»: Ինչպես տեղեկացրեց` տեսել է զոհերի հարազատների արցունքները, հուզվել նրանց հետ միասին եւ սպասել, որ որեւէ մեկի հարցում մի քայլ առաջ կարվի. «Բայց լսե՞լ եք, որ որեւէ մեկի մասով բացահայտում լինի վերջին ամիսներին, բա ինչո՞ւ չեն անում»:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
«Փողերի հարց կա՞»․ ինչու՞ Աննան գնաց ու հետ եկավ․ Ռոբերտ Մարգարյան (video) Զոհվածի մոր հուզիչ խոսքը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը (video) «Աննա՛, Ծիծեռնակաբերդում ինչու՞ էիր մենակ.ի՞նչ սև գործ են պլանավորում Նիկոլն ու Աննան». Տեր-Մկրտչյան (video) «Ապիկար Փաշինյանի բարբաջած ստերի դիմացը ո՞նց առնենք»․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ես ձեր ժամանակ էլ եմ ընդդիմադիր լրագրող եղել՝ ո՛չ հաշմանդամ եմ, ո՛չ էլ ինձ սպանել են (video) «Սուպերվարչապետության մոդելին ինքս համաձայն չեմ, բայց․․․»․ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն (video) «Քո՛ պատճառով, քո՛ մեղքով է այս ամենը»․ Ռոբերտ Քոչարյանի սուր խոսքը՝ Մասիսում (video) Ամեն մի մետր հանձնած հողի ու զոհի համար խստորեն պատժվելու են. Իշխան Սաղաթելյանը` Մասիսում (video) Ագնեսա Խամոյանն ասաց՝ ինչ են անելու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մասիսցիների համար (video) Հենց հիմա բացառիկ հնարավորություն ունենք սրանց ռադ անելու․ Աղվան Վարդանյան (video) Կռի՛վ ունենք․ վերջնական հաղթանակ ունենալու ենք․․․ Գերասիմ Վարդանյանը՝ Մասիսում (video) Մարիամ Փաշինյանը ագրեսիվ տոնով պատասխանները՝ լրագրողներին (video) Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ Սերժ Սարգսյանի մասին արված հայտարարությանը (video) «Ինչու՞ էր մինչև խորոված փարթին, այսօր առավոտյան Նիկոլն էլի իրեն կորցրել»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ինչպես Ռոբերտ Քոչարյանին դիմավորեցին Մասիսում (video) Փաշինյանին ասե՛ք՝ թող իր արած հայտարարության պատասխանը տա․ Ռոբերտ Քոչարյան (video) «Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ Ամիրյանում մեկնարկում է «խորոված փարթին», իսկ Փաշինյանը Մարալիկում դասախոսություն է կարդում Քորթնի Քարդաշյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ադրբեջանը 2023 թվականին շարունակեց Թուրքիայի ցեղասպանական արշավը. Նյու Յորքի քաղաքապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան (video) Փաշինյանը չի համապատասխանում իր պաշտոնին. ՀՀ-ն արժանի է արդարության և իրական ժողովրդավարության Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Քրդստանի ազգային կոնգրեսը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am