Նիկոլ Փաշինյանը հրավիրում է աշխատանքի

Հ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Վեց ամսվա վարչապետության ընթացքում ամենաարդարացի բողոքներից մեկը, որ լսել եմ հետեւյալն է. մարդիկ բողոքում են, որ լինելով բարձր մասնագետ, բարձր կազմակերպիչ՝ հաճախ ի վիճակի չեն լինում հասնել երկրի վարչապետին եւ իրենց ծառայությունն առաջարկելու՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության: Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ ստեղծել եւ բոլոր այն մարդկանց, ովքեր համոզված են, որ արժանի են տեղ գտնել պետական կառավարման տարբեր ոլորտներում եւ ունեն իրենց մասնագիտացման կամ հետաքրքրության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ծրագիր եւ ընդունակություն, ահա այս մարդկանց հորդորում եմ իրենց CV-ն եւ մոտիվացիոն նամակը ուղարկել cv@gov.amէլեկտրոնային հասցեին: Այն մարդիկ, ովքեր համոզիչ կերպով կներկայանան իրենց CV-ով եւ մոտիվացիոն նամակով, կհրավիրվեն հարցազրույցի՝ իմ կողմից ստեղծված համապատասխան խորհրդատվական խմբի հետ: Խմբի կազմը չեմ հրապարակում՝ այս մարդկանց շուրջ ավելորդ աղմուկ եւ իրարանցում չստեղծելու եւ նրանց հանդարտ պայմաններում աշխատելու հնարավորություն տալու համար: Մի քանի փուլ հաջողությամբ անցած թեկնածուների տվյալները կներառվեն ստեղծվող կադրային բանկում: Ընթացքում ըստ անհրաժեշտության եւ նշանակող մարմինների հայեցողությամբ, պետական կառավարման համակարգում կարվեն նշանակումներ՝ օգտվելով նաեւ կադրային բանկից: Ըստ անհրաժեշտության՝ կհանդիպեմ թեկնածուների հետ: Ուզում եմ կրկին ընդգծել, որ հարցազրույցի ոչ բոլորը կհրավիրվեն, այլ միայն այն մարդիկ, ովքեր իրենց CV-ով եւ մոտիվացիոն նամակով ինձ օգնող աշխատանքային խմբին կհամոզեն իրենց ԲԱՐՁՐ պրոֆեսիոնալ եւ մոտիվացված լինելու մեջ: Միայն մի խնդրանք. կադրերի ընտրությունը այս դեպքում էլ խիստ հայեցողական գործընթաց է եւ խնդրում եմ որեւէ պարագայում վիրավորված կամ մերժված չզգալ: Ի վերջո, եթե ձեր նկատմամբ կամա թե ակամա անարդարություն են գործում, ձեր հետեւողականությամբ դուք որեւէ այլ փուլում կկարողանաք ապացուցել ձեր արդարացիությունը: Ես սա հաստատ գիտեմ: Նաեւ սեփական օրինակով: Լավ եղեք»:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում ԱՄՆ-ի ավիաբազային Այս խայտառակությունը լսե՛ք՝ ինչպես են որոշել սպանել Խամենեին․ Հայկ Նահապետյան (video) Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Vectra»-ն. կա 9 վիրավոր Աբու Դաբիի «Զայիդ» միջազգային օդանավակայանը վերսկսել է թռիչքները Սա՛ է գաղափարականացված ռեժիմների երկարակեցության գրավականը Ռուբեն Թոփչյանը հաստատել է ագրարային համալսարանի հավատարմագրված չլինելու փաստը Չեղարկվել են մի շարք չվերթեր Երևանից և դեպի Երևան ԱՄԷ-ն փակում է իր դեսպանությունը Իրանում և հետ է կանչում դեսպանին ԱՄՆ-ն կորցրել է 560 զինվորական․ ԻՀՊԿ Մեզ պարտադրվում է որպես առաջնորդ ճանաչել արդեն կարգալույծ հռչակված նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին. Մասյացոտնի թեմի հայտարարությունը Մելանյա Թրամփը հիմա մազերն է պոկում, իրեն պատերով տալիս․ Անժելա Թովմասյանը հեգնեց (video) ՊՆ պաշտոնատար անձն ապօրինի վարձատրություն է ստացել մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու համար Իսրայելը հերքում է Իրանում աղջիկների դպրոցի հրթիռակոծման պատասխանատվությունը Влюбляйтесь, жинитесь, разводитесь, топитесь - море рядом! «Մելքոնյանի Գագիկին կարգի հրավիրե՛ք»․ Լարված իրավիճակ ԱԺ-ում (video) Մենք ենք որոշում պատերազմի ավարտը. Արաղչի Դատախազությունը պահանջում է ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք Մենք բանակցություն չենք վարի ԱՄՆ-ի հետ․ Ալի Լարիջանի ՀՀ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է․ որոշ հատվածներում թույլ ձյուն է տեղում Սաղ հողերը բրախած ա, 4 օրը մեկ 2 ժամով խմելու ջուր են տալիս, ոռոգման ջուր չունենք․ Արծվաբերդի բնակիչ (video) Ամուսինս նոր է մահացել․ արցախցի կինն իր ընտանիքի հետ ծանր պայմաններում է ապրում (video) Նավթի գները բարձրացել են 10%-ով՝ հասնելով 80 դոլարի մեկ բարելի դիմաց #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանը սկսել է հրթիռային և անօդաչու սարքերի հարձակման նոր ալիք․ Նահապետյան (video) Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ-ի տասնյակ օբյեկտների Նրանք նույնպես մինչև վերջին պահը չլքեցին իրենց երկիրը․ թյուրքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am