Ոստիկանությունը տարածել է օդանավակայան մտնող մահապարտների տեսանյութը
Բելգիայի ոստիկանությունը տարածել է մարտի 22-ին տեսախցիկների գրանցած տեսագրությունը՝ օդանավակայան մտնող մահապարտներով՝ նպատակ ունենալով լրացուցիչ վկայություններ գտնել: Տեսանյութը տարածվել է YouTube-ում եւ բելգիական հեռուստաալիքներով:
