Ստոլտենբերգը դատապարտել է Ստամբուլի ահաբեկչությունը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը դատապարտել է Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունը: Այդ մասին ասված է նրա տարածած հաղորդագրության մեջ: «Ես վճռականապես դատապարտում եմ այսօրվա դաժան ահաբեկչությունը՝ Ստամբուլի զբոսաշրջային շրջանում: Չի կարող լինել որևէ արդարացում՝ նման հարձակումների համար: ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները միասնական են՝ ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ»,-ասել է նա:
