«Հակառակորդը դուրս է եկել այն տարածքի վրա, որտեղ հսկում է մեր մայրուղին»

Նախիջեւանում ադրբեջանական մարտական դիրքերի առաջ բերման պատմությունը որքան էլ կոծկվեց ու շղարշվեց` հանրության ուշադրությունը շեղելով ԱԱԾ բացահայտումների վրա, այդուհանդերձ, իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Հիշեցնենք, որ ադրբեջանական աղբյուրները պնդում էին, թե առաջխաղացման արդյունքում 11 հազար հեկտար մինչ այս չեզոք համարվող տարածք են վերահսկողության տակ առել, իսկ Պաշտպանության նախարարությունը հերքում էր միայն թիվը: Իրականում ի՞նչ է տեղի ունեցել եւ ի՞նչ վտանգներով է հղի սահմանային իրավիճակը, «Իրավունքը»պարզեց Հատուկ նշանակության հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար, հետախույզՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԻՑ: – Պարոն Վարդանով, այդպես էլ հանրության համար մշուշոտ մնաց, թե ինչ  իրավիճակ է Նախիջեւանի սահմանում, որովհետեւ ՊՆ-ն որոշ փորձագետների տարել էր տեղում իրավիճակին ծանոթանալու, նրանք էլ լծվել են հերքելուն, թե   անհանգստանալու առիթ չկա: Բայց այն, որ տեղաշարժ կա հակառակորդի կողմից եւ մտահոգիչ է, դեռեւս չի հերքել որեւէ լուրջ ռազմական փորձագետ: – Դրա համար էլ այդ այցի ժամանակ ինձ չէին կանչել, որովհետեւ գիտեն` ինչ կա, այդպես էլ ասելու եմ: Այո, իրավիճակը մտահոգիչ է եւ հարյուր տոկոս անհանգստանալ պետք է, իսկ պանիկայի մեջ ընկնել մենակ գժերին է կարելի: Եթե մենք նորմալ, խելքը գլխին մարդ ենք, գոնե այդպիսին մեզ համարում ենք, պետք է սկսենք լարված աշխատել, որովհետեւ աշխատելու շատ տեղ կա: Բա դիրքերն իրենց բարելավել են` ահագին առաջ գալով, մտահոգիչ չէ՞: Առաջ, եթե մեր դիրքապահները թուրքին հեռվից հեռադիտակով էին տեսնում, հիմա պարսատիկով կարող են իրար խփել: Միեւնույն ժամանակ, իրենք դուրս են եկել այն հեռավորության վրա, որով տեսնում են Երեւան-Մեղրի մայրուղին ու մայրուղու վրա կարող են իրենց հրետանին հարմարեցնել` առանց անօդաչու վերեւ հանելու: Դրա հետեւանքով մայրուղով տեղաշարժվող զորքերը, զենքը, զինամթերքը կարող է կրակի տակ առնվի` հողի վրայից այդ պահին ճշգրտելով կրակի թիրախների տեղը: Այս ամենը մտահոգիչ չէ, բա ի՞նչ է: – Ադրբեջանական ռազմական հենակետերի տեղաշարժերի հետեւանքով մոտավորապես` որքա՞ն չեզոք տարածք է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ: – Արենի գյուղի մոտ է, ախր ինչպես ասեմ, որ պանիկա չդառնա: Անհանգստանալու խնդիր չկա, եթե իրավիճակն այսպես խաղաղ է. մեկ-մեկ իրար սպանում ենք` մեկ իրենք են մի երիտասարդ սպանում, մեկ` մենք ենք մի ասկյար էն աշխարհ ուղարկում: Բայց ապագայում` օրերից մի օր, եթե լայնամասշտաբ գործողություն լինի, ինչպե՞ս չանհանգստանաս, բա թշնամին տեսնում է քո մայրուղին, որը Զանգեզուրը, Վայքը, Արցախ աշխարհը սնուցող երակներից մեկն է, ու կարելի է ասել` միակն այդ ուղղության վրա: «ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԱՅՆ ՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ, ՈՐՏԵՂ ՀՍԿՈՒՄ Է ՄԵՐ ՄԱՅՐՈՒՂԻՆ» – Մինչեւ հիմա անընդհատ շեշտվում է, թե նախկին իշխանությունների պատճառով 800 հեկտար հող է հանձնվել, հնարավո՞ր է, որ որոշ ժամանակ անց պարզվի Նախիջեւանի սահմանում էլ վերջերս ենք մի քանի հարյուր հեկտար հող հանձնել, որի մասին լռում են: – Այդ 800 հեկտարին դեռ այն ժամանակ անդրադառնալով` ասել եմ` դրանք դիլետանտական սխալ մոտեցումներ են: Թուրքն այն ժամանակ ոչ թե 800 հեկտար է վերցրել, այլ 20-30 հեկտար, բայց 800 հեկտար դարձել է իր նշանառության տակ եւ մեր նշանառությունից դուրս: Այսինքն` գրավել են այն տարածքը, որի վրա նստած են: Իսկ այստեղ մի քիչ ուրիշ պատկեր է, ու հարցը հեկտարների մեջ չէ: Հակառակորդը դուրս է եկել այն տարածքի վրա, որտեղ հսկում է մեր մայրուղին: Ու եթե դու Երասխավանի հատվածում երկու-երեք մետր հող լցնելով` արդեն չես թողնում, որ ճանապարհի վրա եղած մեքենային տեսնեն ու համապատասխան ճշգրիտ խոցումներ ապահովեն, ապա այստեղ քո բարձրացվող պատը պետք է լինի մի քանի տասնյակ կամ հարյուր մետր, այսինքն` անհնարին մի բան: Ստացվում է, որ դու պետք է ճանապարհներ որոնես` կա՛մ շրջանցես այդ հատվածը, կա՛մ էլ հակառակորդի այդ դիրքն, ամեն դեպքում, ոչնչացնես: – Ո՞ւմ բացթողումն էր սա, որ Նախիջեւանի սահմանում, որտեղ ժամանակին թվում էր, թե ամենահարմար դիրքերում մենք ենք, ունեցանք այս պատկերը: – Միանշանակ, Պաշտպանության նախարարության: Ամեն ինչի համար պատասխան է տալիս նա, ում վստահված է այդ գործը: Պաշտպանության նախարարությունը չգիտեմ, թե ինչից դրդված լինելով` պասիվ է վերաբերվել թուրքական շինարարական աշխատանքներին եւ կամաց-կամաց այդ ճանկռտոցիների պատրաստությանը: 2016-ից ՊՆ-ն միշտ ուշադիր է եղել, բայց այս անգամ ինչո՞ւ էր անուշադիր, դրա պատասխանը դուք որոնեք: Մանրամասն՝Իրավունքի այսօրվա համարում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
«Աննա՛, Ծիծեռնակաբերդում ինչու՞ էիր մենակ.ի՞նչ սև գործ են պլանավորում Նիկոլն ու Աննան». Տեր-Մկրտչյան (video) «Ապիկար Փաշինյանի բարբաջած ստերի դիմացը ո՞նց առնենք»․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ես ձեր ժամանակ էլ եմ ընդդիմադիր լրագրող եղել՝ ո՛չ հաշմանդամ եմ, ո՛չ էլ ինձ սպանել են (video) «Սուպերվարչապետության մոդելին ինքս համաձայն չեմ, բայց․․․»․ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն (video) «Քո՛ պատճառով, քո՛ մեղքով է այս ամենը»․ Ռոբերտ Քոչարյանի սուր խոսքը՝ Մասիսում (video) Ամեն մի մետր հանձնած հողի ու զոհի համար խստորեն պատժվելու են. Իշխան Սաղաթելյանը` Մասիսում (video) Ագնեսա Խամոյանն ասաց՝ ինչ են անելու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մասիսցիների համար (video) Հենց հիմա բացառիկ հնարավորություն ունենք սրանց ռադ անելու․ Աղվան Վարդանյան (video) Կռի՛վ ունենք․ վերջնական հաղթանակ ունենալու ենք․․․ Գերասիմ Վարդանյանը՝ Մասիսում (video) Մարիամ Փաշինյանը ագրեսիվ տոնով պատասխանները՝ լրագրողներին (video) Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ Սերժ Սարգսյանի մասին արված հայտարարությանը (video) «Ինչու՞ էր մինչև խորոված փարթին, այսօր առավոտյան Նիկոլն էլի իրեն կորցրել»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ինչպես Ռոբերտ Քոչարյանին դիմավորեցին Մասիսում (video) Փաշինյանին ասե՛ք՝ թող իր արած հայտարարության պատասխանը տա․ Ռոբերտ Քոչարյան (video) «Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ Ամիրյանում մեկնարկում է «խորոված փարթին», իսկ Փաշինյանը Մարալիկում դասախոսություն է կարդում Քորթնի Քարդաշյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ադրբեջանը 2023 թվականին շարունակեց Թուրքիայի ցեղասպանական արշավը. Նյու Յորքի քաղաքապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան (video) Փաշինյանը չի համապատասխանում իր պաշտոնին. ՀՀ-ն արժանի է արդարության և իրական ժողովրդավարության Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Քրդստանի ազգային կոնգրեսը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Նույնիսկ անզեն աչքով է ակնհայտ, որ բառիս բուն իմաստով եղծել են հուշարձանը․ Լիլիթ Գալստյան Հիշեցում․ ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am