Ով է տվել Խաշոգջիի սպանության հրամանը.ԿՀՎ

Sky News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ներկայացուցչին հայտնում է,որ ԿՀՎ-ում հանգել են այն եզրակացության, որ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հրամանը տվել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանը: Իշխանությունները վստահում են ԿՀՎ քննությանը, որը սյունակագրի եւ սաուդյան ռեժիմի քննադատի սպանությունը կապում է արքայազնի հետ: ԿՀՎ-ից զեկուցել են, որ սաուդցի 15 գործակալներ կառավարական օդանավերով Ստամբուլ են ժամանել եւ սպանությունն իրագործել Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր եւս մեկ ձայնագրության առկայության մասին, որը վկայում է լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մասին, ինչպես նաեւ ապացույցների, որոնք հակասում են Սաուդյան Արաբիայի դատախազի հիմնական եզրակացություններին: Միաժամանակ, Սաուդյան Արաբիայում պնդում են, որ թագավորության գահաժառանգ արքայազնը սաուդցի լրագրողի սպանության հետ կապ չունի: