«Ահաբեկչությունը հո պոզով-պոչով չի՞ լինում». Վիտալի Բալասանյանը՝ «Սասնա ծռերի» գործողությունների մասին

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամներն արդեն հայտնել են, որ պատրաստվում են Արցախում հիմնադրել քույր կուսակցություն, և այդ նպատակով նոյեմբերի 17-ին ավտոերթով մեկնելու են Արցախ՝ կուսակցության ծրագրերը ներկայացնելու և համագումար անցկացնելու համար։ 168 ժամի հետ զրույցում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը «Սասնա ծռերի» այս մտադրության վերաբերյալ հետևյալն ասաց. «Ըստ իրենց հայտարարության՝ իրենց ներկայացուցչությունն այստեղ դիմել է Ստեփանակերտի քաղաքապետարանին, Թումանյան փողոցում ինչ-որ գրասենյակ են բացել, քաղաքապետարանն էլ համապատասխան թույլտվություն տվել է։ Ուրիշ որևէ գործողություն՝ երթ կամ այլ բան, այստեղ չեն անելու, այսինքն՝ ինչ անեն, պետք է անեն օրենքի սահմաններում։ Եթե անօրինական գործողություն կատարվի, ապա օրենքի ամբողջ խստությամբ ենթարկվելու են պատասխանատվության»։ Բալասանյանը 2016թ. «Սասնա ծռերի» գործողություններն «ահաբեկչական» որակեց. «Զինված խմբի գործողություններն իմ անձնական գնահատականով՝ ահաբեկչություն էր, որովհետև պետական շենք-շինությունների գրավում, սպանություններ եղան, և ամենակարևորը՝ թաղամասերում ինչքան մարդ է եղել, այդ բնակչությունը թողել-փախել է։ Ահաբեկչությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. դա ահաբեկչություն էր։ Հիմա որոշել են կուսակցություն բացել. ցանկացած մարդ Արցախում իրավունք ունի հասարակական կազմակերպություն, կուսակցություն բացել, բայց որպես ուժ, որպես կուսակցության մասնաճյուղ՝ Արցախի Հանրապետության օրենքն արգելում է, և մենք գործելու ենք օրենքի շրջանակեներում»։ Քիչ առաջ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը հաղորդագրություն տարածեց, որում ասվում է՝ դեպի Արցախ 2018 թ. նոյեմբերի 17-ի ավտոերթի և Արցախում նախատեսվող միջոցառումների հիմնական նպատակն է՝ ՀՀ-ին Արցախի դե յուրե միացումն ամրագրել՝ որպես համահայկական օրակարգի գերակա հարց:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Հիմա ասեմ՝ ինչպես է Իրանն Իսրայելին ծնկի բերելու․ խփում են ավիակիրներին ու․․․ Հայկ Նահապետյան (video) Մարտ ամսին օդի միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 1-2 աստիճանով Չեղարկվել են մի շարք չվերթեր Երևանից դեպի Մերձավոր Արևելք և հակառակ ուղղությամբ Սրբուհի Գալյանը՝ Իրանում տեղի ունեցող պատերազմի ֆոնին՝ ՔՊ-ի պեռաշկիով քարոզարշավի մասին (video) Մոսկվայում ինքնասպան է եղել գործարար և նախկին սենատոր Ումար Ջաբրաիլովը Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում ԱՄՆ-ի ավիաբազային Այս խայտառակությունը լսե՛ք՝ ինչպես են որոշել սպանել Խամենեին․ Հայկ Նահապետյան (video) Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Vectra»-ն. կա 9 վիրավոր Աբու Դաբիի «Զայիդ» միջազգային օդանավակայանը վերսկսել է թռիչքները Սա՛ է գաղափարականացված ռեժիմների երկարակեցության գրավականը Ռուբեն Թոփչյանը հաստատել է ագրարային համալսարանի հավատարմագրված չլինելու փաստը Չեղարկվել են մի շարք չվերթեր Երևանից և դեպի Երևան ԱՄԷ-ն փակում է իր դեսպանությունը Իրանում և հետ է կանչում դեսպանին ԱՄՆ-ն կորցրել է 560 զինվորական․ ԻՀՊԿ Մեզ պարտադրվում է որպես առաջնորդ ճանաչել արդեն կարգալույծ հռչակված նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին. Մասյացոտնի թեմի հայտարարությունը Մելանյա Թրամփը հիմա մազերն է պոկում, իրեն պատերով տալիս․ Անժելա Թովմասյանը հեգնեց (video) ՊՆ պաշտոնատար անձն ապօրինի վարձատրություն է ստացել մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու համար Իսրայելը հերքում է Իրանում աղջիկների դպրոցի հրթիռակոծման պատասխանատվությունը Влюбляйтесь, жинитесь, разводитесь, топитесь - море рядом! «Մելքոնյանի Գագիկին կարգի հրավիրե՛ք»․ Լարված իրավիճակ ԱԺ-ում (video) Մենք ենք որոշում պատերազմի ավարտը. Արաղչի Դատախազությունը պահանջում է ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք Մենք բանակցություն չենք վարի ԱՄՆ-ի հետ․ Ալի Լարիջանի ՀՀ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է․ որոշ հատվածներում թույլ ձյուն է տեղում Սաղ հողերը բրախած ա, 4 օրը մեկ 2 ժամով խմելու ջուր են տալիս, ոռոգման ջուր չունենք․ Արծվաբերդի բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am