Ինչո՞ւ է հետաձգվել «Հին Երևան» նախագիծը. Արայիկ Հարությունյանը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել

2014 թվականին հայրենիք կատարած հերթական այցելության ժամանակ սփյուռքահայ գործարար Վարդան Սրմաքեշին ՀՀ այն տարիների վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրել էր ֆինանսավորել «Հին Երևան» նախագիծը, որի իրականացումն այդ պահի դրությամբ վտանգված էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 15-ին ՀՀ Կառավարության նիստում տեղի ունեցած վերոնշյալ նախագծի քննարկմանը:
«Իհարկե, այս թեմային չէի անդրադառնա, եթե ծանոթ չլինեի նախապատմությանը։ Ներկա գտնվելով բանակցությունների ամբողջ ընթացքին՝ կարող եմ փաստել, որ ի սկզբանե Վարդան Սրմաքեշին չէր հետաքրքրում այդ ծրագիրը, բայց հարգելով ՀՀ իշխանությունների խնդրանքը՝ միտված տնտեսական ակտիվության հարցում կառավարությանը աջակցելուն և մայրաքաղաք Երևանի պատմական տեսքը վերականգնելուն նա տվեց իր համաձայնությունը»,- գրել է Հարությունյանը։
Գրառման համաձայն՝ ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը ստանձնում էր պարտավորություն մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2015 թ.-ի նոյեմբեր ամիսը, կյանքի կոչել Երևանի կենտրոնում գտնվող այդ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահի ճանաչումը, ինչպես նաև կազմել նախագծանախահաշվային բոլոր փաստաթղթերը, որտեղ հաշվի պիտի առնվեր տարածքում առկա պատմաճարտարապետական հուշարձանների անձեռնմխելի մնալը։ Այնուհետև դրանք պետք է փոխանցվեին պարոն Սրմաքեշին նախագծի լիարժեք իրականացման համար։
Սակայն ՀՀ կառավարությունը թերացավ և այդպես էլ չկատարեց իր պարտավորությունները ինչպես տարածքի օտարման, այնպես էլ քաղաքաշինական և ճարտարապետական փաստաթղթերի կազմման առումով: Ավելին, բանակցությունների ընթացքում Վարդան Սրմաքեշին խնդրել էին, որպեսզի նախագծի դիմաց հնարավորինս կարճ ժամանակում կառավարությանը փոխանցի 28.5 մլն ԱՄՆ դոլար, քանի որ ծրագրի ձգձգման հետևանքով գործադիրը բանկերի նկատմամբ ունեցած պարտավորությունների պատճառով հայտնվել էր ծանր կացության մեջ:
«Վարդան Սրմաքեշը հաշված օրերի ընթացքում պարտաճանաչ կերպով փոխանցել էր այդ ահռելի գումարը, սակայն արդեն երեք տարի է՝ նախագիծը շարունակ հետաձգվում է՝ զգալի վնասներ հասցնելով ներդրողին (այդ գումարը եթե օրինակ բանկում ներդներ որպես ավանդ կարելի է պատկերացնել որքան եկամուտ կստանար): Այդքանով հանդերձ հետագայում պարզվեց, որ ներդրողին տրամադրված նախագիծը լուրջ փորձագիտական խնդիրներ ունի, քանի որ շինարարության ընթացքում թաղամասի ճարտարապետական ձևի և բովանդակության տեսանկյունից սկսեցին տարբեր հարցեր ծագել: Մասնավորապես՝ բնակիչները ահազանգեցին, որ իրականացվող ներդրումների արդյունքում վտանգվում են տարածքում գտնվող պատմական արժեքները:
Ի՞նչ է ստացվում՝ մի կողմից խնդրել ենք գործարարին ներդրումներ կատարել հայրենի երկրում, մյուս կողմից պետական կառույցների ոչ ճիշտ գործելաոճի պատճառով ստեղծել ենք անհարմար իրավիճակ: Հետո ասում ենք՝ ինչո՞ւ են քիչ օտարերկրյա ներդրողները»,- գրել է Հարությունյանը։
Անդրադառնալով այս ուղղությամբ ՀՀ նոր իշխանությունների վարած քաղաքականությանը՝ Հարությունյանը նշել, որ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի անմիջական մասնակցությամբ, նախագծի հետ կապված, արդեն տևական ժամանակ է՝ ինտենսիվ բանակցություններ են ընթանում գործարարի հետ: Ծրագրի կարևորությունից ելնելով՝ Վարդան Սրմաքեշի հետ հանդիպել և քննարկումներ է ունեցել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ողջունելով ՀՀ իշխանությունների այսօրինակ սրտացավ վերաբերմունքը ներդրողի հանդեպ՝ ուզում եմ վստահություն հայտնել, որ արդյունքում համայն հայության մայրաքաղաքում մենք ունենալու ենք ամենագողտրիկ վայրերից մեկը, որտեղ, իրավամբ, Հին Երևանով հպարտանալու, հիանալու և այն նորովի սիրելու ու արժևորելու հնարավորությունն է ունենալու ամեն մի հայ»,- նշել է Հարությունյանը։

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Այս խայտառակությունը լսե՛ք՝ ինչպես են որոշել սպանել Խամենեին․ Հայկ Նահապետյան (video) Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Vectra»-ն. կա 9 վիրավոր Աբու Դաբիի «Զայիդ» միջազգային օդանավակայանը վերսկսել է թռիչքները Սա՛ է գաղափարականացված ռեժիմների երկարակեցության գրավականը Ռուբեն Թոփչյանը հաստատել է ագրարային համալսարանի հավատարմագրված չլինելու փաստը Չեղարկվել են մի շարք չվերթեր Երևանից և դեպի Երևան ԱՄԷ-ն փակում է իր դեսպանությունը Իրանում և հետ է կանչում դեսպանին ԱՄՆ-ն կորցրել է 560 զինվորական․ ԻՀՊԿ Մեզ պարտադրվում է որպես առաջնորդ ճանաչել արդեն կարգալույծ հռչակված նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին. Մասյացոտնի թեմի հայտարարությունը Մելանյա Թրամփը հիմա մազերն է պոկում, իրեն պատերով տալիս․ Անժելա Թովմասյանը հեգնեց (video) ՊՆ պաշտոնատար անձն ապօրինի վարձատրություն է ստացել մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու համար Իսրայելը հերքում է Իրանում աղջիկների դպրոցի հրթիռակոծման պատասխանատվությունը Влюбляйтесь, жинитесь, разводитесь, топитесь - море рядом! «Մելքոնյանի Գագիկին կարգի հրավիրե՛ք»․ Լարված իրավիճակ ԱԺ-ում (video) Մենք ենք որոշում պատերազմի ավարտը. Արաղչի Դատախազությունը պահանջում է ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք Մենք բանակցություն չենք վարի ԱՄՆ-ի հետ․ Ալի Լարիջանի ՀՀ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է․ որոշ հատվածներում թույլ ձյուն է տեղում Սաղ հողերը բրախած ա, 4 օրը մեկ 2 ժամով խմելու ջուր են տալիս, ոռոգման ջուր չունենք․ Արծվաբերդի բնակիչ (video) Ամուսինս նոր է մահացել․ արցախցի կինն իր ընտանիքի հետ ծանր պայմաններում է ապրում (video) Նավթի գները բարձրացել են 10%-ով՝ հասնելով 80 դոլարի մեկ բարելի դիմաց #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանը սկսել է հրթիռային և անօդաչու սարքերի հարձակման նոր ալիք․ Նահապետյան (video) Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ-ի տասնյակ օբյեկտների Նրանք նույնպես մինչև վերջին պահը չլքեցին իրենց երկիրը․ թյուրքագետ «Խփիր և փախիր» ռազմավարության առաջին նշանները. Թրամփը սկսում է ելքի ուղիներ փնտրել․ Խաչիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am