Աջ ղեկով ավտոմեքենաների համար լուծում է գտնվել (video)

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, թե աջ ղեկով ավտոմեքենաների համար լուծում է գտնվել: Աջ ղեկով մեքենաների սեփականատերերը պետք է այդ մեքենաները Վրաստանից բերեն, սակայն մեկ տարվա ընթացքում պետք է փոխեն ղեկը։ Նրա խոսքով՝ այդ մեկ տարվա ընթացքում վերջիններս չեն կարողանալու շահագործել այդ մեքենաները։ Նրա խոսքով՝ նախարարությունը տեխնիկական անձնագրերը տալուց հետո անպայման ստուգելու է ղեկային համակարգը: Հիշեցնենք, որ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ Տրանսպորտի և կապի նախարարության ուշադրությունը հրավիրելով Բագրատաշենի անցակետում կուտակված 300-ից ավելի և Վրաստանում կուտակված աջ ղեկերով մեքենաների խնդրին՝ առաջարկելով հարցի լուծման իրենց տարբերակները: