Կաթողիկոսին պետական պաշտպանության հատուկ լիազորություն չեն տա
28 կողմ ձայնով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում մերժվեց: «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը մինչ քվեարկությունը նշեց, որ եթե կաթողիկոսը հատուկ պաշտպանության կարիք ունենա, ապա կառավարությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի, ուստի նման օրենքի կարիք չկա: «Հայ առաքելական եկեղեցին և Վեհափառ Հայրապետն այն ինստիտուտը չեն, որ «եթե»-ներով խոսենք: Նրանք մեր Սահամանդրությամբ ունեն բացառիկ իրավունքներ: Հայ առաքելական եկեղեցու բացառիկությունը ամրագրված է սահմանադրությամբ: Ուստի պարտավոր ենք բացառիկության իրավունք, պետական պաշտպանության հատուկ լիազորություններ տալ Վեհափառ հայրապետին»,նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
